21:00 11.02.2022
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական և Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցներում տեղադրվեցին ու բացվեցին «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ։
Լաբորատորիաների պաշտոնական բացումներին ներկա էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի» տնօրեն Արմինե Հարոյանը, «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, դպրոցների մանկավարժները և աշակերտները։
Ինչպես ներկայացրեց «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության Հայաստանյան մասնաճյուղի» տնօրեն Արմինե Հարոյանը, Ճամբարակի և Գեղամասարի դպրոցների ճարտարագիտական լաբորատորիաների տեղադրման և բացման համար «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության» կողմից հատկացվել է շուրջ 10 միլիոն դրամ։
Ճամբարակի թիվ 2 հիմնական դպրոցում լաբորատորիայի բացման ժապավենը կտրելու նախապատվությունը տրվեց ուսման մեջ աչքի ընկած աշակերտներին։
«Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի ներկայացմամբ՝ աշակերտները ճարտարագիտական լաբորատորիաներում կսովորեն ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում եւ տպագրություն։
Ճարտարագիտական լաբորատորիաների նշանակության մասին խոսեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
«Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաներն ամենուր են, հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Մենք պետք է հասնենք նրան, որ դպրոցներում մեր աշակերտները լիարժեք տիրապետեն դրանց, խորացնեն ու զարգացնեն իրենց գիտելիքները, մինչև չափահաս դառնալն արդեն կարողանան մտնել աշխատաշուկա։ Այս պարզ թվացող անկյունում դուք կշփվեք այնպիսի գաղտնիքների հետ, որոնք որոշում են մեր երկրի ապագան։ Այսօր մենք ձեզ համար հիմք ենք դնում լավագույն ապագայի կերտմանը, մեր ապագա հաղթանակներին, մեր հայրենիքի հզորացմանը։
Այսօր Հայաստանի 620 դպրոցներում տեղադրված են մեր ճարտարագիտական լաբորատորիաները, ինչը մեծ ձեռքբերում է մեզ համար։ Անելու ենք հնարավորը, որպեսզի ճարտարագիտական լաբորատորիաներում կրթվելու և աշխատելու հնարավորություն ունենան Հայաստանի բոլոր բնակավայրերում։Կոչ եմ անում բոլորիդ՝ լավ կրթվել, խորությամբ ուսումնասիրել բնագիտական առարկաները, որոնք ձեզ շատ կօգնեն ծրագրավորման գործում։ Դուք այդպես կհամադրեք բոլոր գիտելիքները և կհասնեք լավ արդյունքի։ Սովորեք մոդելավորել ձեր գործիքները, ձեր հաստոցները, աշխատել հայտնագործությունների վրա, հանդես բերել նախաձեռնություններ, քանի որ մեր քանդված գործարանները պիտի վերականգնվեն, ինդուստրիալ հզոր Հայաստանը պիտի վերադառնա, այլապես մենք չենք կարողանա կանխել արտագաղթը, չենք կարող լայն հայրենադարձություն կազմակերպել։ Ուստի գիտելիքը պիտի դառնա դավանանք, մենք պիտի պաշտենք գիտելիքը»,-ներկաներին դիմեց Հայկ Չոբանյանը։
«Այս երկու լաբորատորիաներն արդեն թվով 56-րդն են Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի անունից ողջունում եմ բոլորիս և վստահեցնում, որ ինժեներական լաբորատորիաներում կրթությունը կկազմակերպվի հավուր պատշաճի, որ մեր համագործակցությունը դրված կլինի բարձր հիմքերի վրա, որպեսզի մնացած դպրոցներում ևս բացվեն «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։
Ներկաներին ողջունեցին Ճամբարակի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Գրիգորյանը, «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության Հայաստանյան մասնաճյուղի» տնօրեն Արմինե Հարոյանը։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը 2011 թվականից սկսած նախաձեռնել և իրականացնում է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը», որն այժմ ակտիվորեն իրականցնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելի արտահանման գործընթացն արտերկիր: Ճամբարակի և Գեղամասարի լաբորատորիայի բացմամբ՝ այժմ գործում է 621 «Արմաթ» լաբորատորիա Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում, որտեղ շուրջ 16 հազար երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...