Ինչ միջոցառումներ են նախատեսված Տեառնընդառաջի նախատոնակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

Ինչ միջոցառումներ են նախատեսված Տեառնընդառաջի նախատոնակին

13:04 13.02.2022

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, փետրվարի 13-ի երեկոյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում 17։30-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի խարույկը։

Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` բոլոր եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:

Փետրվարի 14-ին՝ ժամը 11-ին, Տեառնընդառաջի առթիվ Ս. Պատարագ է մատուցվելու եւ ավարտին կատարվելու է նորապսակների օրհնության կարգ բոլոր եկեղեցիներում:

Փետրվարի 13-ին՝ տոնի նախատոնակին, Արարատյան Հայրապետական թեմում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:

Ստորև ներկայացնում ենք ժամանակացույցը:

Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30;

Նորագավթի Ս. Գեւորգ եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, միջոցառում՝ 18:30 եկեղեցու բակում;

Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, խարույկի վառման արարողություն և թաղապետարանի կողմից պատրաստված նվերների հանձնում մի քանի նորապսակների՝ 17։30;

Նոր-Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:00, միջոցառում՝ ժողովրդական երգերի կատարումներով՝ 18:00;

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի – ժամերգություն՝17:00, խարույկ՝ 17:30;

Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցի – ժամերգություն՝17:00, խարույկ՝ 17:30;

Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցի – ժամերգություն՝17:00, միջոցառում և խարույկ՝ 17:30;

Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցի – խարույկ՝ 16:00, ժամերգություն՝ 17:00, ապա բակում ելույթ կունենան մշակույթի տան սաները;

Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցի – միջոցառում ժամը՝ 16:00, ժամերգություն՝ 17:00, խարույկի արարողություն՝ 17:30;

Կաթողիկե Ս. Աստվածածին եւ Ս. Աննա եկեղեցիներ – ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:40;

Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30;

Նոր-Նորքի Ս. Սարգիս եկեղեցի – ժամերգություն՝17:00, խարույկի արարողություն՝ 18:30;

ՀԱԹ Ս. Երրորդություն եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30;

Շենգավիթի Ս. Առաքելոց եկեղեցի – ժամերգություն՝ 17:00, խարույկ ու միջոցառում՝ ազգագարական խմբերի մասնակցությամբ՝ 17:30;

Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցի – ժամերգություն՝ 16:30, խարույկ՝ 17:15, միջոցառում՝ 17:30:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP