Քնի խանգարումը կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Քնի խանգարումը կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության

22:48 20.02.2022

Մարդիկ,  ում մոտ   զարգանում  է  Ալցհեյմերի հիվանդություն, հնարավոր է՝տարիներ առաջ  քնի խանգարումներով են տառապել: Բայց արդյոք մեկը մյուսի հետ ուղղակի կապ ունի՝ գիտնականների համար մինչև վերջերս դժվար է եղել  որոշել:

Այժմ ԱՄՆ-ի հետազոտողները լույս են սփռել այդ  հարցի վրա: Նրանց հետազոտությունը  հույսեր է արթնացնում, որ «քնի հիգիենան» կարգավորելով ՝հնարավոր է  կանխարգելել  հիվանդությունը և  անգամ՝ հաղթահարել:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց 24-ժամյա շրջափուլային ժամացույցը վերահսկում է  Ալցհեյմերի հիվանդություն առաջացնող  սպիտակուցները «մաքրելու»՝ ուղեղի կարողությունը: Եթե ​​գիտնականները իրավացի են, ապա հետազոտությունը  գոնե մասամբ կբացատրի, թե ինչպես  են փոխկապակցված  շրջափուլային  ռիթմի  և քնի խանգարումները:
«Շրջափուլային խանգարում փոխկապակցված է Ալցհեյմերի ախտորոշման հետ, և ենթադրվում է, որ քնի խանգարումները կարող են լինել Ալցհեյմերի հիվանդության վաղ նախազգուշացման նշան», – ասում է դոկտոր Ջենիֆեր Հերլին, որը ղեկավարել է հետազոտությունը:

Ալցհեյմերի հիվանդությունը զարգանում է այն դեպքում, երբ ուղեղի նյարդային բջիջների միջև կապերը կորչում են:  Հիվանդությունը տկարամտության ամենատարածված պատճառն է և դրանով տառապում է ավելի քան կես միլիոն մարդ Մեծ Բրիտանիայում: Այդ  ցուցանիշը աճման միտում ունի:

Ուղեղը առողջ պահելու համար միկրոգլիա կոչվող իմունային բջիջները փնտրում և ոչնչացնում են «անհանգիստ» սպիտակուցները, որոնք սպառնում են կուտակվել ուղեղում: Բջիջների կողմից թիրախավորված սպիտակուցներից մեկը կոչվում է ամիլոիդ բետա, որը Ալցհեյմերի հիվանդության նշանն է:

 

«Մենք վաղուց գիտեինք, որ ուղեղում ամիլոիդ բետայի «մաքրման» ռիթմ կա», – ասում է Հերլին: « Տարիքի հետ ավելի շատ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների մոտ այս ռիթմը անհետանում է: Այս կորուստը կարող է հանգեցնել ուղեղում ամիլոիդ բետայի ավելացմանը»:

 

«Մեր քնի կամ շրջափուլային ռիթմերի մասին հոգալը, որը երբեմն կոչվում է քնի  հիգիենա, կարող է նվազեցնել ամիլոիդ բետայի  բեռը մեր կյանքի ընթացքում», – ասել է նա: «Ամիլոիդային բեռի նվազեցումը կարող է նշանակել Ալցհեյմերի ախտանիշների նվազում կամ հիվանդության առաջացման կամ զարգացման  հետաձգում»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

20:10 22.06.2025

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

19:50 22.06.2025

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

19:25 22.06.2025

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:58 22.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

18:30 22.06.2025

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...

BACK_TO_TOP