Ամենաթանկը, ամենազարմանալին ու անհասկանալին (մաս 2-րդ) – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.09 oC

Ամենաթանկը, ամենազարմանալին ու անհասկանալին (մաս 2-րդ)

17:27 15.02.2018

Շարունակում ենք ներկայացնել երբևիցե վաճառված ամենաթանկ լուսանկարները: Մեր նախորդ հրապարակման մեջ տեղ էին գտել դրանցից երեքը: Ահա ևս մի եռյակ: Արտաքուստ որևէ առանձնահատկություն չունեցող այդ լուսանկարների համար գնորդները գումար չեն խնայել:
Եվ այսպես …

   «ՄԵՌՅԱԼ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԶՐՈՒՅՑԸ» (1992) — 3,6 մլն դոլար

Լուսանկարիչ` Ջեֆ Ուոլ  (Jeff Wall)

Նկարի ենթավերնագիրը հուշում է պատկերված իրավիճակի բովանդակությունը` «Տեսիլք այն բանից հետո, երբ Աֆղանստանում, Մոկորայի մոտ, խորհրդային զինվորական պարեկը հայտնվեց ծուղակում: 1986 թ. ձմեռ»: Բայց սա վավերագիր լուսանկար չէ: Կանադացի լուսանկարիչ Ջեֆ Ուոլը բնավ էլ չի եղել Աֆղանստանում: Լուսանկարում պատկերված մարդիկ դերասաններ են, իսկ տեղանքն ստեղծվել է տաղավարում:

 — Իմ լուսանկարը աֆղանական պատերազմի մեկնաբանությունը չէ, — ասում է լուսանկարի հեղինակը, — պարզապես, չգիտես ինչու, ես ցանկացա մի պատկեր ստեղծել, որտեղ զոհված զինվորները խոսում են իրար հետ:

 2012 թվականին, դարձյալ Քրիստիսի աճուրդում, այս լուսանկարը վաճառվել է 3 մլն  600 հազար դոլարով:

 

«99 ՑԵՆՏ: Դիպտիխ (երկանկար)» (2001) — 3,3 մլն դոլար

Լուսանկարիչ` Անդրեաս Գուրսկի (Andreas Gursky)

Անդրեաս Գուրսկիի ևս մեկ, ավելի ճիշտ` երկու աշխատանք: Երկանկարը (դիպտիխ) պատկերում է մի առևտրի սրահ, որտեղ բոլոր ապրանքները վաճառվում են 99 ցենտով: Ապակեպատ առաստաղին արտացոլված  գունեղ տուփերով լի դարակները խորհրդանշում են ժամանակակից աշխարհի անհագ սպառողականությունը:

2,07 — 3,37 մետր չափերով  լուսանկարը 2007 թ. վաճառվել է 3 մլն 300 հազար դոլարով:

 

«ԼԻՃԸ ԼՈՒՍՆԻ ԼՈՒՅՍՈՎ» (1904) — 2,9 մլն դոլար

Լուսանկարիչ`  Էդվարդ Շտայհեն  (Edward Steichen)

1904 թ. արված այս լուսանկարը պատկերում է անտառային լճակն ու ծառերի ետևում փայլատակող լուսինը: 20-րդ դարասկզբին գունավոր լուսանկարներ խիստ հազվադեպ էին պատահում: Հեղինակն այս լուսանկարը,ավելի ճիշտ` ժապավենը  գունավորել է ձեռքով:

 2006 թվականին Սոթբիսի աճուրդում լուսանկարը վաճառվել է 2 մլն 900 հազար դոլարով:

Շարունակելի…




Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP