18:29 15.02.2018
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ
50 հարց, որից 28-ը չզեկուցվող: Ոչ միշտ կհանդիպես Կառավարության նիստի այսպիսի հագեցած օրակարգի: Այդպիսի պատկերը նախապես էր հուշում՝ նիստը փոքր-ինչ երկար կտևի, եթե հաշվի առնենք նաև վարչապետի հանձնարարականները: Իսկ հանձնարարականներ, իհարկե, եղան: Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում խնդիրներ կան՝ արձանագրում է վարչապետը: Հանձնաժողովների գործունեության մեջ սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը նվազագույնի հասցված չէ: Այսինքն, հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ: Լիարժեք չէ հաշմանդամության գործընթացի կազմակերպման ու մոնիթորինգային համակարգը: Հետևաբար, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարներն ունեն մեկ ամիս՝ համատեղ մշակելու ու կառավարության աշխատակազմ ներկայացնելու բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ:
Թերություններ կան նաև բնապահպանության նախարարության կողմից եռամսյակային կտրվածքով ներկայացվող շրջակա միջավայրի մոնիթորինգի մասին հետազոտություններում: Դրանք չեն պարունակում արձանագրված խնդիրների լուծումներ, պատճառների վերաբերյալ տեղեկատվություն: Հետևաբար շրջակա միջավայրում արձանագրված խնդիրների վերլուծության ու դրանց լուծման համար բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ մեկ ամիս ունի: Բայց նա միայնակ չէ, դաշնակցական մյուս նախարար Դավիթ Լոքյանն էլ պետք է համայնքների կողմից վեր հանված խնդիրների նվազեցմանն ու բարելավմանն ուղղված քայլեր ձեռնարկի:
ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐՈՎ ՄԻՍ ՁԵՌՔ ԿԲԵՐՎԻ ՄԻԱՅՆ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՑ
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ հանրապետությունում շրջանառության մեջ է դրվելու բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերք: Սպանդանոցային մորթի գործընթացը լիարժեք կազմակերպելու համար կստեղծվեն նոր սպանդանոցներ: Մինչ այդ մարտի 1-ից պետական գնումներով միս ձեռք կբերվի միայն սպանդանոցներից: Ամբողջությամբ սպանդանոցային մորթի անցման գործընթացը կավարտվի հուլիսի 1-ին, երբ հանրապետության ողջ տարածքում տեղական մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի բոլոր ոլորտների՝ իրացման ցանցերի, հանրային սննդի օբեկտների, մսամթերքի արտադրամասերի, ինչպես նաև արտահանման համար:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Այդպիսի կայան Գեղարքունիքի մարզի Մասրիկ համայնքում էլ կլինի: Դրա կառուցման համար որոշվեց հատկացնել 97․3 հեկտար տարածք: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խոսքով՝ 73 մլն դրամ արժողությամբ հողատարածքը կնվիրվի նախարարությանը, ապա կանցնի այն ընկերությանը, որը կշահի կայանի կառուցման մրցույթը: Ով կշահի, նա էլ համայնքին կվճարի հողատարածքի կադաստրային արժեքը՝ սոցիալական հարցերի լուծման համար: Կայանի նախատեսվող հզորությունը 46-56 ՄՎտ է։
ՎԱՇԻՆԳՏՈՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ «ՖՈԼՔԼԱՅՖ» ՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ԹԱՆԿ ԿՆՍՏԻ
49 միլիոն դրամ հատկացվեց Զբոսաշրջության պետական կոմիտեին: Ասում են՝ դա հետո օգտակար կլինի, մեր երկիր ժամանող զբոսաշրջիկների թիվը կավելանա: Թե որքա՞ն է այդ ցուցանիշը եղել անցած տարի, արդեն նիստից հետո Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահն է ներկայացնում: Հարմար առիթ է 2017 թվականի տվյալներն ամփոփելու համար՝ ասում է ու մեկը մյուսի հետևից թվեր ներկայացնում:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...