18:43 15.02.2022
ՆԱՏՕ-ն զգուշավոր լավատեսությամբ է գնահատում Մոսկվայի ազդակները, որոնք վերաբերում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ջանքերով հարթելուն։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
«Մոսկվայից ազդակներ են գալիս, որ դիվանագիտությունը պետք է շարունակվի։ Սա զգուշավոր լավատեսության համար հարթակ է տալիս»,- ասել է Ստոլտենբերգը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՆԱՏՕ-ն առայժմ Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված վիճակի դեէսկալացիայի նշաններ չի տեսնում։ Նա նշել է, որ այդ նշանների մասին խոսելը դեռ վաղ է, անգամ այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց զորավարժությունների ավարտի մասին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ փետրվարի 16-17-ը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների հետ կքննարկեն պաշտպանության ուժեղացմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Սևծովյան շրջանում։ Ինչպես հայտարարել է Ստոլտենբերգը, ՆԱՏՕ-ն ուզում է տեսնել Ուկրաինայի սահմաններից ոչ միայն ռուսական զորքերի, այլև ծանր տեխնիկայի տեղափոխումը։
Որպես դիվանագիտական կարգավորման շարունակություն՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է անցկացնել նստաշրջանների շարք Ռուսաստանի հետ համատեղ։
Բացի դրանից, Վաշինգտոնը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել երկկողմ հարաբերություններին և անվտանգության ու սպառազինության վերահսկմանը վերաբերող հարցեր։
12:20 17.06.2025
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
12:14 17.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ըԲացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...
12:08 17.06.2025
Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասինԻրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։ ...
11:54 17.06.2025
Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասինՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...
11:47 17.06.2025
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...