19:30 16.02.2018
6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկումները ցույց են տվել, որ 2-րդ նստաշրջանում Էթիկայի հանձնաժողով չի ձևավորվել, թեև 1 առաջարկ է եղել: «Ելք» խմբակցությունն առաջարկել է ստեղծել հանձնաժողով՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև հոկտեմբերի 5-ին խորհրդարանի միջանցքում տեղի ունեցած միջադեպը քննելու համար:Հարցի քննարկումը հետաձգվել է: Էթիկայի հանձնաժողովի չձևավորման պատճառների մասին է այսօր խոսել ԱԺ մոնիտորինգ ծրագրի անդամ Մարիամ Բարսեղյանը.
«Առաջին հայացքից տպավորությունն այն է, որ այս խորհրդարանում չեն նախորդ գումարումներից հայտնի աղմկոտ Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը, բայց պատճառն ամենևին նրանց բացակայությունը չէ, այլ ԱԺ կանոնակարգ-օրենքը»,- ասել է Բարսեղյանը, հավելելով, որ, ըստ էության, կարելի է արձանագրել, որ եթե ՀՀԿ խմբակցությունը չուզենա` ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով չի ձևավորվի:
ԱԺ մոնիտորինգ ծրագրի անդամն մանրամասնել է, որ նախորդ գումարման ընթացքում Էթիկայի հանձնաժողովը ձևավորվում էր օրենքի պահանջով, ուստի ամեն նստաշրջանի սկզբում խմբակցությունները ներկայացնում էին իրենց ներկայացուցիչներին, հանձնաժողովը ձևավորվում էր, գործունեություն էր ծավալում՝ որպես առանձին ժամանակավոր հանձնաժողով:
«Կանոնակարգի փոփոխություններն արգելափակել են այս դրույթը: Հիմա Էթիկայի հանձնաժողով կարող է ձևավորվել միայն այն դեպքում, եթե կա կոնկրետ հարց», – հավելել է Մարիամ Բարսեղյանը:
Նկատառմանը, թե ի վերջո Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի այդ դեպքը եղել է, ինչու՞ քննության չի դրվել, Բարսեղյանն արձագանքել է.
«Ճանապարհը` մինչև էթիկայի հանձնաժողով հասնելու, խիստ բարդեցված է: «Ելք» խմբակցությունը ներկայացրեց նախագիծ, նախագիծը գնաց Պետաիրավական հանձնաժողով, հանձնաժողովում քննարկվեց, հետո հետաձգվեց, հետո նորից քննարկվեց: Սա պարտադրված ընթացք է, բայց ելքը խիստ կանխատեսելի էր: Աժ-ում որոշողը լինելու է մեծամասնության ձայնը, մեծամասնությունը Հանրապետականն է, և նորից որոշողը լինում է խորհրդարանական մեծամասնությունը», – պարզաբանել է Մարիամ Բարսեղյանը, հավելելով, որ այս հարցի քննարկումը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն շատ հակված չէ՝ օբյեկտիվորեն իրավիճակն ներկայացնելու:
ԱԺ մոնիտորինգ ծրագրի անդամի հիշեցմամբ՝ սահմանափակվել է նաև այն մարմինների թիվը, որոնք կարող են դիմել ԱԺ-ին Էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար:
«Նախորդ գումարման ընթացքում դրանք ՀԿ-ներն էին և քաղաքացիները: Եվ մեր վիճակագրությունն արձանագրել էր, որ ՀԿ-ներն ամենաշատն են դիմել ԱԺ Էթիկայի հանձնաժողովին` ամենատարբեր հարցերով: Իսկ հիմա ՀԿ-ները զրկված են որևէ հարցով Էթիկայի հանձնաժողովին դիմելու, առավել ևս հանձնաժողով ձևավորելուց: Նման հարց, եթե լինի, նրանք պետք է դիմեն պատգամավորներին և խմբակցություններին: Բացի այդ, եթե նախորդ կանոնակարգը պարտադրում էր, որ Էթիկայի հանձնաժողովն իր որոշումները հրապարակի, հիմա չկա այդ պարտադրանքն օրենքով: Եվ եզրակցությունը կարող է դրվել Աժ ինտերնետային կայքում և այսքանով հրապարակման գործընթացն էլ կարելի է ասել, որ սահմանափակվում է», – պարզաբանել է Բարսեղյանը:
Ինչ վերաբերում է հարցին` արդյոք կա՞ այդ հանձնաժողովի կարիքը, ի վերջո, այն որևէ բան չի տալիս, Մ. Բարսեղյանը պատասխանեց. «Նոր խորհրդարանը ոչ թե լծակներ տվեց Էթիկայի հանձնաժողովին, որ շատ ավելի արդյունավետ լինի նրա գործունեությունը, այլ շատ ավելի սեղմեց, փոքրացրեց նրա հնարավորությունները»:
Անդրադառնալով խորհրդարանի լսումներին, նա ասաց, որ 6-րդ գումարման 1-ին և 2-րդ նստաշրջանների ընթացքում անցկացվել է 8 խորհրդարանական լսում, որոնք կազմակերպել են 9 հանձնաժողովներից 5-ը:
«Որոշակի փոփոխություններ կան նաև լսումների հետ կապված: Եթե նախորդ կանոնակարգը սահմանում էր, որ յուրաքանչյուր հանձնաժողով մեկ նստաշրջանի ընթացքում 1 լսում պետք է անցկացնի, այս անգամ այդ մեկ լսումի պարտադրանքը կանոնակարգից հանվել է: Մի կողմից սա կարելի է գնահատել դրական, քանի որ այդ պարտավորվածությունը հանձնաժողովների վրա չկա, բայց մյուս կողմից էլ շատ ազատ է թողնվել. լսում անցկացնելու, որևէ հարց հրապարակային քննարկելու, ամբողջ հասարակական սեկտորին մասնակից դարձնելու հարցը թողնված է միայն հանձնաժողովի հայեցողությանը», – հավելել է ԱԺ մոնիտորինգ ծրագրի անդամն ու ընդգծել նաև այն փաստը, որ եթե առաջ խորհրդարանական լսումներ կարող էր անցկացնել ԱԺ նախագահը, ապա հիմա նման հնարավորություն տրված է նաև խմբակցություններին:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...