ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է Ռուսաստանում ահաբեկչական սպառնալիքների մասին նախազգուշացումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է Ռուսաստանում ահաբեկչական սպառնալիքների մասին նախազգուշացումները

17:11 21.02.2022

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլ վայրերում գտնվող ամերիկացի քաղաքացիներին, որ վերջերս մի շարք ռուսական լրատվամիջոցներ հաղորդել են հասարակական վայրերի «ականապատման» ալիքի մասին։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ամերիկյան դիվանագիտական ​​ներկայացուցչությունում։

Ավելի վաղ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել էր իր քաղաքացիներին Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Ուկրաինայի սահմանին գտնվող տարածքների առևտրի կենտրոնների, մետրոյի և երկաթուղային կայարանների վրա հնարավոր «հարձակումների մասին»՝ խորհուրդ տալով մտածել Ռուսաստանից հեռանալու մասին։ Միևնույն ժամանակ չի հաղորդվում, թե արդյո՞ք այս տեղեկատվությունը Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչների ուշադրությանն է ներկայացվել պաշտոնական ուղիներով:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ԱՄՆ դեսպանատան նախազգուշացումը, հարցրել է՝ արդյո՞ք պետությունները գործընկեր ուղիներով նման տվյալներ են փոխանցել ռուս գործընկերներին։

«Վերջին օրերին մի շարք ռուսական լրատվամիջոցներ հաղորդել են Ռուսաստանում հասարակական շենքերի և վայրերի, այդ թվում՝ մետրոյի կայարանների «ականապատման» ալիքի մասին Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլ քաղաքներում: ԱՄ Պետդեպարտամենտը չունի այլ պատասխանատվություն,  քան  ապահովել ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունը արտերկրում:Մենք ահազանգ ենք հրապարակել անվտանգության նկատառումներից ելնելով և ԱՄՆ քաղաքացիներին հստակ և ժամանակին տեղեկատվություն տրամադրելու մեր հանձնառության համաձայն, որպեսզի նրանք կարողանան տեղեկացված որոշումներ կայացնել»,- ասել է Ռեբհոլցը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ դեսպանատան նախազգուշացումը Ռուսաստանում ենթակառուցվածքային օբյեկտների վրա հնարավոր «հարձակումների» մասին, ասել է, որ դա շատ անսովոր պրակտիկա է, և Կրեմլը հիմա պարզում է, թե արդյոք կան այդ մասին  տվյալներ ԱՄՆ հետախուզական ծառայությունների կողմից ներկայացված»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ Թրամփ

16:49 25.06.2025

Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ի վերջո կհաստատվեն որոշակի հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

Հանդիպում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում

16:47 25.06.2025

Հանդիպում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում

Հունիսի 24-ին  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ոլորտում […] ...

«Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու» վերադառնալու օրը

16:40 25.06.2025

«Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու» վերադառնալու օրը

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վերադառնում է «Կամպ Նոու»: Կատալոնական ակումբը երկար դադարից հետո իր տնային ստադիոնում առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 10-ին Ժոան Գամպերի գավաթի շրջանակներում: «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում Լա լիգայում իր առաջին 3 խաղերը կանցկացնի մրցակցի հարկի տակ, հետո կվերադառնա «Կամպ Նոու», որն այս շրջանում կհյուրընկալի 50-ից 60 հազար հանդիսականի: […] ...

Երևանում և Սիսիանում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը

16:30 25.06.2025

Երևանում և Սիսիանում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված փառատոնի այս տարվա ծրագրերին և սպասվող միջոցառումներին։ Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի կարճամետրաժ […] ...

Ժաննա Անդրեասյանը Դիլիջանի դպրոցներում հետևել է 9-րդ դասարանի քննությանը, որն անցկացվել է էսսեի ձևաչափով

16:24 25.06.2025

Ժաննա Անդրեասյանը Դիլիջանի դպրոցներում հետևել է 9-րդ դասարանի քննությանը, որն անցկացվել է էսսեի ձևաչափով

Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում այսօր Տավուշի մարզում «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից 9-րդ դասարանցիների համար անցկացվել է քննություն` միասնական էսսեի ձևաչափով: Դիլիջանի թիվ 2 և թիվ 4 հիմնական դպրոցներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հետևել են քննության ընթացքին։ Աշակերտներին տրված էին գրականությունից և պատմությունից տեքստերի հատվածներ՝ միևնույն թեմայի ու գաղափարի շրջանակում, […] ...

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Թափանցիկության հանձնառությանը՝ դառնալով 42-րդ մասնակիցը

16:21 25.06.2025

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Թափանցիկության հանձնառությանը՝ դառնալով 42-րդ մասնակիցը

Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի կողմից ներկայացված Թափանցիկության հանձնառությունը (Transparency Pledge)` դառնալով Կոնվենցիայի 42-րդ մասնակից պետությունը, որ միացել է Թափանցիկության հանձնառությանը: Կոնվենցիայի մասնակից պետությունը կամավոր ստանձնում է հանձնառություն՝ ապահովելու թափանցիկության և քաղաքացիական հասարակության մասնակցության նվազագույն չափանիշները Կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի շրջանակում։ Այս քայլով Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ […] ...

BACK_TO_TOP