19:50 23.02.2022
Փետրվարի 1-ից Հանրապետության բոլոր մարզերում գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացն է սկսվել: Գյուղացիական տնտեսություններն ու ֆերմերները երկու-երեք ամսվա ընթացքում դիմելու և ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետ ունեն: Գյուղատնտեսությունում ապահովագրության ծրագիրը դեռ համարվում է փորձնական։
Արդեն երրորդ տարին է, որ գործում է գյուղատնտեսության ապահովագրության պետական աջակցության ծրագիրը: Սկզբում ծրագիրը վերաբերում էր ոչ բոլոր մարզերին, այժմ ապահովագրության ծածկույթը տարածվել է ամբողջ Հանրապետությունում։ Շիրակի մարզում այս ընթացքում գյուղացիական տնտեսություններն ու ֆերմերները ապահովագրել են հիմնականում հացահատիկի ու կարտոֆիլի ցանքատարածքները, մրգատու այգիների ապահովագրություն գրեթե չի եղել:
Ծրագրի շահառու որոշ տնտեսվարողների ամեն դեպքում չեն գոհացնում պայմանագրում ներառված ռիսկերի գնահատման ու փոխհատուցման մոտեցումները։ Կան վիճահարույց որոշ կետեր, որոնք վերանայման ու հստակեցման անհրաժեշտություն ունեն։
Օրինակ՝ կարտոֆիլի ցանքատարածքների կարկտահարության դեպքում փորձագիտական հանձնաժողովները վնասի գնահատում կատարում են երկու անգամ, վերջնական եզրակացություն տալիս են բերքահավաքի ժամանակ, իսկ մինչ այդ հողագործը բույսի վեգետացիան վերականգնելու համար լրացուցիչ միջոցներ է ծախսում, որը չի փոխհատուցվում:
Պայմանագրի որոշ կետերի վերաբերյալ անհամաձայնություններ կան, բայց երկու տարում ավելացել են ինչպես ապահովագրված ցանքատարածքները, այնպես էլ ծրագրի շահառուների թիվը: Պատասխանատուներն էլ նշում են պետական աջակցության ծրագրով փոխհատուցման գումարների ավելացման մասին։
«Եթե համեմատական անցկացնենք 2020-21 թվականների, ապա կարող ենք ասել, որ շուրջ երեք անգամ ավելացել են ապահովագրական պայմանագրերի և ապահովագրված տարածքների սահմանաչափերը։ 2020 թվականին վաճառվեց 1546 պայմանագիր՝ շուրջ 2300 հեկտարի համար, իսկ 2021 թվականին վաճառվեց 4279 պայմանագիր՝ շուրջ 5800 հեկտարի համար»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ Իռա Փանոսյանը։
Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետը նաև նշում է, որ ներդրված ապահովագրական ծրագիրը պարբերաբար լրամշակում է անցնում, որտեղ հաշվի են առնվում գյուղացիներից ու ֆերմերներից ստացված բողոքներն ու առաջարկները։
«Նախորդ երկու տարիներին ապահովագրական սահմանաչափերը երեքն են եղել, էս տարի արդեն նախատեսված է վեց սահմանաչափ։ Օրինակ՝ եթե նախկինում գարու մշակաբույսի դեպքում սահմանաչափը 200-250 հազար դրամի սահմաններում էր, ապա այս տարի 200 հազարից սկսած մինչև 550-600 հազար դրամի սահմաններում կլինի»,- նշել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Հմայակյանը։
Ցանքատարածքները ապահովագրում են հրդեհի, գարնանային ցրտահարության ու կարկտահարության ռիսկերից: Իսկ նախորդ տարվա աննախադեպ չորային եղանակներն ու կրած վնասներն հաշվի առնելով, հողագործները առաջարկում են պայմանագրերում որպես ռիսկ ընդգրկել նաև երաշտը:
«Աշխատանքներ են տարվում, որպեսզի երաշտի ռիսկի, մշակության հետ կապված հիմքեր ստեղծվեն, նախադրյալներ ստեղծվեն երաշտի ռիսկը ապահովագրելու համար։ 2023 թվականին արդեն հնարավոր կլինի լիարժեք երաշտի ռիսկի ապահովագրություն իրականացնել»,- նշել է Իռա Փանոսյանը։
Մեկ հեկտարի հաշվով պահանջվող գումարի 50-60 տոկոսը վճարում է պետությունը, մնացածը՝ գյուղացին: Պետական աջակցության ծրագրի նպատակը անմշակ մնացած հողակտորները մշակովի դարձնելն է, ցանքաշրջանառության ծավալների ավելացումը։ Շիրակի մարզում, սակայն, այս տարի 2000 հեկտարով կրճատվել են աշնանացան ցորենի ցանքերը:
Հացահատիկային մշակաբույսերի ցանքերի պակասը մարզում, ենթադրվում էր, որ կլրացվի գարնանացանի հաշվին, բայց պարարտանյութի, դիզվառելիքի թանկացումները կարող են այս դեպքում ազդել գյուղատնտեսական աշխատանքների ծավալների վրա: Նույն վտանգը կա նաև կարտոֆիլի ու այլ բանջարաբոստանային կուլտուրաների համար: Եթե պետական սուբսիդավորում չլինի, վար ու ցանքի հեկտարները կպակասեն։
10:12 02.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
10:00 02.05.2025
Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառովՄիավորված ազգերի կազմակերպությունը դիտարկում է արմատական վերակազմավորման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի կողմից պատրաստված վեց էջանոց գաղտնի հուշագիրը։ Փաստաթղթով առաջարկվում է տասնյակ գերատեսչություններ համախմբել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ: Հատուկ միջոցառումները ներառում […] ...
09:55 02.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավՄայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
09:48 02.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարելԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել շուտով Չինաստանի հետ առևտրային բանակցություններ վարելը։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Նրանք ցանկանում են խոսել: Մենք ունենք մարդիկ, ովքեր դա անում են: Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, […] ...
09:40 02.05.2025
Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ «Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին, մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքի համար», – մեջբերում է հրատարակությունը […] ...
09:30 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստումԵվրոպական երկրները ծրագրում են հակառուսական պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ներմուծել, եթե երկիրը հրաժարվի Ուկրաինայում կրակը դադարեցնելուց և հույս ունենա ստանալ ԱՄՆ աջակցությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք աջակցել ամերիկյան այս նախաձեռնությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և չորեքշաբթի ես ասել […] ...