09:44 26.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ԲՀԿ վերնախավը գրեթե ամեն օր հավաքվում է Գագիկ Ծառուկյանի մոտ՝ քննարկելու ընթացիկ և քաղաքական հարցեր՝ «սկսած արձակուրդից, մինչև ավագանու առաջիկա ընտրություններ»։ Խոսակցություններ կան, որ ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորելու է Նաիրա Զոհրաբյանը, հետո գրվելու են Վահե Էնֆիաջյանի, Արարատ Զուրաբյանի անունները։
«1-2 օրից մեր ցուցակը կհրապարակենք․ տարբեր կոնֆիգուրացիաներ ենք քննարկում»,- ասաց ԲՀԿ-ական մեր աղբյուրը։
Իսկ ճի՞շտ է, որ Գագիկ Ծառուկյանի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում, տոտալ ստուգումներ են ընթանում, և չի բացառվում, որ առաջիկայում ինչ-ինչ «բացահայտումներ» լինեն․ «Տոտալ ստուգումներ չէի ասի, կասեի՝ շարունակական ստուգումներ, որոնք միշտ էլ եղել են․ գազալցակայանների ստուգումների արդյունքներն արդեն իսկ կան, այս պահին «Մուլտի գրուպի» մի շարք ձեռնարկություններում են ստուգումներ ընթանում»։ ՊԵ՞Կ-ն է ստուգում, թե՞ ԱԱԾ-ն։ «ՊԵԿ-ը»։
Խոսակցություններ կան, որ Գագիկ Ծառուկյանի և իր ընտանիքի անդամների հայտարարագրերն էլ են ստուգում։ «Չունենք նման ինֆորմացիա»։ Նաև լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանի նպատակն այն է, որ Գագիկ Ծառուկյանը դուրս գա քաղաքականությունից, և ինքն ավարտին հասցնի այն, ինչ չկարողացավ անել Սերժ Սարգսյանը։ «Աբսուրդ՝ ոմանց համար ցանկալի երազանք։ Չի կարող նման բան լինել՝ շատ ակտիվ ավագանու ընտրություններին ենք նախապատրաստվում։ Էլ ավելի ակտիվ Ընտրական օրենսգրքի քննարկումներին ենք մասնակցում»։
Նաև լուրեր կան, որ Գագիկ Ծառուկյանը շատ ծանր է տանում ընկերոջ՝ թիկնապահ Էդիկ Բաբայանի կալանքը և պատրաստ է վա-բանկ գնալ՝ բացահայտ պայքար սկսել նոր իշխանությունների դեմ։ «Դեռ հետևում ենք գործընթացներին։ Հասկանում ենք, որ այդ կալանքի մեջ քաղաքական «բաղադրիչ» կա»։
20:51 04.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...
20:20 04.08.2025
Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...
19:54 04.08.2025
Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենաՕգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...
19:45 04.08.2025
Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնումՖիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...