Մինաս Ավետիսյանի տաք գույները ցուրտ թանգարանում. Ջաջուռի թանգարանի ջեռուցման խնդիրը չի լուծվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Մինաս Ավետիսյանի տաք գույները ցուրտ թանգարանում. Ջաջուռի թանգարանի ջեռուցման խնդիրը չի լուծվում

21:01 25.02.2022

Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը շահագործման է հանձնվել 2005 թվականին։ Հայրենի գյուղում գործող թանգարանում ցուցադրվում են Երևանի պատկերասրահից բերված Մինասի գործերի մի մասը։ Կտավներ են, գրաֆիկական աշխատանքներ, գեղանկարչի թատերական դեկորացիաներ։ Բայց դրանց մի մասը, և հիմնականում յուղաներկով աշխատանքները ձմռան ամիսներին ցուցադրությունից հանվում են։ Թանգարանն այս ձմեռ էլ  ջեռուցում չունեցավ։ Գեղանկարչի որդին Արման Ավետիսյանը պատմում է, որ ջեռուցման խնդիրը թանգարանի հիմնադրման պահից սկսած եղել է։

«Ինչպես գիտեք Ջաջուռը գազաֆիկացված չէ, ինչպես նկատում եք շատ ցուրտ է և այս պայմաններում գեղանկարչական աշխատանքները ցուցադրելը խիստ վտանգավոր է։ Դրա համար մենք չենք ցուցադրում գեղանկարչական աշխատանքները»,- նշում է թանգարանի վարիչ Արման Ավետիսյանը ։

Թանգարան մուտք գործելիս անմիջապես աչքի են ընկնում հանճարեղ գեղանկարչի մայրերգության թեմայով ստեղծագործությունները, որոնք  վտանգավոր չեն ու ցուրտը չի վնասում։ Հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի ծնունդը, «Ցերեկ» որմնանկարները, որոնք թանգարանի արժեքավոր նմուշներից են, ևս ցածր ջերմաստիճանի պայմաններում պահպանվում են։ Մինասի մյուս բոլոր ինքնատիպ, տաք գույներով գեղանկարչական կտավները, ցուրտ ցուցասրահներից հանվել են, պահվում են ֆոնդային մասում, որտեղ հատուկ ջերմաստիճանային պայմաններ ամեն դեպքում ստեղծել են։ Հայտնի գեղանկարչի որդին՝ Արման Ավետիսյանը ափսոսում է՝ կտավները տեղափոխելիս, շարժելիս ամեն տարի վնասվում են։

«Առաջին գործոնը՝ տաք ու ցրտի առումով նկարը կախվում է, լայնանում կամ նեղանում է, ինչպես յուրաքանչյուր առարկա, եթե այդպիսի բան է տեղի ունենում, ապա ներկի շերտը սկսում է ճաքճքել և այդ ամենը շատ լուրջ վտանգ է։ Բացի դրանից, եթե խոնավ է լինում, կարող է բորբոս առաջանալ»։

Հունվար-փետրվար ամիսներին ընդամենը 30 այցելու են ունեցել։ Ամռան ամիսներին Մինասի թանգարանը դառնում է պահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Թանգարանի էքսկուրսավարն ափսոսում է, որ Մինասի շատ գործեր հնարավորություն չունի ներկայացնելու այցելուներին։ Կան աշխատանքներ, որոնք իրենց նշանակությամբ շատ կարևոր են։

«Դիպլոմային աշխատանքները Մինաս Ավետիսյանի, որոնք շատ ուշագրավ պատմություններ ունեն, շատ կուզենայի ներկայացնել, բայց իմ ցանկությունը քիչ է։ Դրանք պետք է նորմալ ջերմաստիճանում պահել ,որպեսզի փոխանցվի սերունդներին, իսկ այս պայմաններում հնարավոր չէ ցուցադրել»։

Թանգարանում արևային էներգիայով ջեռուցում ապահովելու համար Արման Ավետիսյանը մեկ տարի առաջ էր դիմել է մշակույթի նախարարություն, բայց առաջարկի հետագա քննարկում տեղի չի ունեցել ու ջեռուցման հարցը հայտնվել է փակուղում ։

«Երբ ներքին տուրիզմը սկսեց Շիրակի մարզում զարգանալ մենք ունեին 1500-2000 այցելու, և ի ուրա։ Արդեն  ցույց են տալիս այդ տվյալները, որ անընդհատ աճի տենդենց ունենք այցելուների, և բնականաբար, դա հուշում է , որ թանգարանը պետք է ունենա պայմաններ»,- ասում է Ջաջուռի թանգարանի վարիչ Արման Ավետիսյանը։

Թանգարանի աշխատակիցները ամբողջ տարին սպասել են արևային էներգիային։ Ամեն հաջորդ տարում ջեռուցման հարցը դառնում է անլուծելիներից մեկը։ Ջաջուռի թանգարանի վարիչը դարձյալ նույն բովանդակության դիմում է գրելու նախարարությանը։ Գյուղի բարձրադիր հատվածում կառուցված թանգարանի պատերը չեն տաքանում մինչև մայիս։ Այս տարի ևս տուրիստական մեծ հոսքի են սպասում։ Ամռանը նորից ցուցադրության կդրվեն ցրտի պատճառով պահված կտավները։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP