Խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում. Կոնաշենկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC

Խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում. Կոնաշենկով

16:47 24.02.2022

Խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում, այսօրվա իր առաջին բրիֆինգում ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Համաձայն  ՌԴ զինված ուժերի գլխավոր հրամանատարության որոշման՝ փետրվարի 24 ին ռուսական ուժերը սկսել են  հատուկ  ռազմական օպերացիայի իրականացում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների պաշտպանության նպատակով: Առավոտյան ԴԺՀ և ԼԺՀ ժողովրդական ոստիկանությունը Ուկրաինայի զինված ուժերի շարունակական ագրեսիային ի պատասխան մոբիլիզացիա է սկսել և ստեղծել է զինված խմբավորումներ: 

Այժմ նրանք ՌԴ զինված ուժերի կրակային օժանդակությամբ անցել են հակահարձակման: Նրանց հաջողվել է ճեղքել ուկրաինական պաշտպանական ուժերի առաջին գիծը: Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության զինված խմբավորումները՝ հարձակվելով Վոլնովախի վրա, տեղաշարժվել են 3 կմ, իսկ Լուգանսկի զինված խմբավորումները, շարժվելով դեպի Շչաստյե բնակավայրի կողմ, առաջացել են 1.5 կմ: 

Այժմ երկու հանրապետությունների զինված ուժերը մարտեր են մղում և հարվածներ հասցնում հակառակորդին: Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են Դոնբասի խաղաղ բնակչության ռմբակոծումը: Դոնեցկի և Լուգանսկի խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր:  ՌԴ զինված ուժերը հրթիռային, ավիացիոն կամ հրանոթային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին: Ուկրաինայի սահմանապահները ՌԴ զինված ուժերին դիմադրություն չեն ցուցաբերել, հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Ուկրաինայի զինված ուժերի առանձին ստորաբաժանումները և զինծառայողները՝ զենքը թողնելով, զանգավածաբար լքում են գրաված դիրքերը: Լքված դիրքերը հարվածների չեն ենթարկվում: Բարձր ճշգրտության ռուսական զենքերով շարքից հանվում են միայն ռազմական ենթակառուցվածքները: Դրանք հակաօդային պաշտպանության օբյեկտներն են, ռազմական օդանավակայանները, ուկրաինական ավիացիան և զինված ուժերը»,- ասել է Իգոր Կոնաշենկովը:

 Նա նշել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից պատրաստվել և արդեն իրականացվում են «սպիտակ սաղավարտների» հայտնի  սադրանքները: 

«Ուկրաինական քաղաքներում բեմադրված տեսանյութեր են հայտնվել՝ իբրև քաղաքացիական բազմաթիվ զոհերի կադրերով: Այդ տեսանյութերը տարածվում են տելեգրամյան ալիքներով և համացանցով: Դրանց նպատակն է ահաբեկել բնակիչներին, մեղադրել ՌԴ-ին՝ իբրև խաղաղ բնակչությանը ոչ համաչափ հարվածներ հասցնելու համար և ցուցադրել այդ կադրերը միջազգային հեռուստաալիքներով: Հատուկ ուզում եմ շեշտել՝ Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ չեն հասցնում ուկրաինական  քաղաքներին, ու խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում»,- շեշտել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

17:10 25.06.2025

Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...

«Չելսին»  դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

17:00 25.06.2025

«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ:   ...

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը

16:55 25.06.2025

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը

Հունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...

Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ Թրամփ

16:49 25.06.2025

Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ի վերջո կհաստատվեն որոշակի հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

Հանդիպում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում

16:47 25.06.2025

Հանդիպում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում

Հունիսի 24-ին  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ոլորտում […] ...

«Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու» վերադառնալու օրը

16:40 25.06.2025

«Բարսելոնան» հայտարարել է «Կամպ Նոու» վերադառնալու օրը

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վերադառնում է «Կամպ Նոու»: Կատալոնական ակումբը երկար դադարից հետո իր տնային ստադիոնում առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 10-ին Ժոան Գամպերի գավաթի շրջանակներում: «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում Լա լիգայում իր առաջին 3 խաղերը կանցկացնի մրցակցի հարկի տակ, հետո կվերադառնա «Կամպ Նոու», որն այս շրջանում կհյուրընկալի 50-ից 60 հազար հանդիսականի: […] ...

BACK_TO_TOP