20:37 25.02.2022
Այս տարի 9-րդ դասարանի մաթեմատիկա առարկայի ավարտական քննությունը կանցկացվի կենտրոնացված կարգով: Հիմնական դպրոցի ավարտական քննությունների շարքում մինչ այս տարի կենտրոնացված անցկացվում էր միայն հայոց լեզվի քննությունը: Ուսումնական տարվա երկրորդ կեսին կատարված փոփոխությունը հավելյալ ծանրաբեռնվածություն է առաջ բերել հանրակրթական գործընթացում։ Փոխարենը դպրոցների ուսումնական պլանում չեղարկվել են տարին երկու անգամ կազմակերպվող կիսամյակային գրավորները։ Սա հնարավորություն կտա ուսումնական հաստատությանը ինքնուրույն որոշել՝ ինչպես ստուգել աշակերտի կիսամյակային գիտելիքները։
Կենտրոնացված քննության կարգը 9-րդ դասարանցիների համար կիրառվեց այն ժամանակ, երբ դպրոցները բաժանվեցին հիմնականի և ավագի։ Որպես հիմնական դպրոցի ավարտական դասարան, անցած 4 ուսումնական տարիներին, միայն հայոց լեզվի քննությունն էր կենտրոնացված։ Իսկ ուսումնական տարվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ հայոց լեզվին ավելանում է նաև մաթեմատիկա առարկայից քննությունը։ Հիմնական դպրոցն ավարտող աշակերտական թվակազմի համար այս առարկան, որպես քննական հաստատելը, ուսուցիչների կարծիքով ոչ բոլորի համար է հաղթահարելի:
«Բերեք հասկանանք, թե արդյո՞ք մաթեմատիկան հասանելի է բոլորին, երեխա կա, ի վիճակի չէ մաթեմատիկա հասկանալու, հիմա ի՞նչ, դրա համար քննությունից կտրվի ու ատեստատ չստանա՞։ Նախ մենք պատրաստ չէինք, գոնե բդի տարեսկզբից տեղյակ պահեին, որ կենտրոնացված է լինելու քննությունը, հետո էս համաճարակի պայմաններում բացակայությունների հետ կապված, երեխաները ինչ-որ բաներ ունեն բաց թողած, որը դժվարությունների առաջ կկանգնեցնի» – նշում է մաթեմատիկայի ուսուցչուհի Կարինե Մովսիսյանը։
Դպրոցական ծրագրին զուգահեռ հիմա քննական թեստերն են համեմատում ու փորձում հասկանալ՝ մինչև տարեվերջ ինչ կհասցնեն սովորել։ Հին ու նոր թեստերի միջև տարբերությունները զգալի են և անկախ ժամանակի սղությունից, պետք է հասցնել բացը լրացնել։ Առարկայի ուսուցիչներն հիմա օրվա մեջ, ամենաշատ դասաժամանակը տրամադրում են քննության թեստերի առաջադրանքները յուրացնելուն։ Հարցաշարերը շատ են, թեմաները բավական ընդգրկուն։ Մինչև հունիս, քննությունների օրերը նաև լրացուցիչ դասաժամեր են ծախսելու աշակերտներին անցած տարիների թեմաները հիշելու։
Մաթեմատիկայի միասնական քննության հարցում եթե մանկավարժներն, այնուամենայնիվ, մտահոգություններ ունեն՝ հաշվի առնելով աշակերտության մի մասի գիտելիքների պաշարը, ապա 2-րդ կիսամյակում կատարված մեկ այլ փոփոխությունը՝ կիսամյակային գրավորների չեղարկումը, համարում են ճիշտ քայլ, թեև այս մեկն էլ խախտելու է տարեկան ուսումնական պլանները։
«Որովհետև արդյունքում մեկ գնահատականը ազդում էր երեխայի ամբողջ կիսամյակի գնահատականի վրա, կարող է երեխան ամբողջ կիսամյակի ընթացքում թեմատիկ, բանավոր, գործնական աշխատանքներից բարձր է ստանում, բայց կիսամյակայինի ժամանակ մի բան խանգարում է, ցածր է ստանում և երկու գնահատականի միջինը գալիս է ավելի ցածր»,- նշում է Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Անահիտ Բաղդասարյանը։
Դպրոցներ են արդեն հասել 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում գնահատման նոր մեթոդական ցուցումները։ Այս կիսամյակից սկսած դպրոցն ինքն է որոշելու, թե ինչպես պետք է գործի միավորային գնահատումը, իսկ դրա համար առաջարկվում է բաղադրիչների մի շարք՝ բանավոր հարցում, գործնական աշխատանք, նախագծային աշխատանք, թեմատիկ աշխատանքներ կամ բացառիկ դեպքերում ամփոփիչ աշխատանք։ Կրթական նորամուծությունների արդյունքները հայտնի կդառնան ուսումնական տարվա ավարտին։ Իսկ ավարտական դասարանների կենտրոնացված քննությունների անցկացման օրերը հայտնի կդառնան ավելի ուշ, դրանք հաստատելու է գնահատման և թեստավորման կենտրոնը։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...