19:13 25.02.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինացի զինվորականներին առաջարկել է երկրում իշխանությունը վերցնել իրենց ձեռքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարծես թե մեզ համար ավելի հեշտ կլինի համաձայնության գալ, քան թմրամոլների և նեոնացիստների այս հանցախմբի հետ, որոնք հաստատվեցին Կիևում և պատանդ վերցրեցին ողջ ուկրաինացի ժողովրդին»,- ասել է նա:
ՌԴ ղեկավարը նաև կոչ է արել ուկրաինացի զինվորներին՝ թույլ չտալ արմատականներին օգտագործել խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Կիևի իշխանությունները «Գրադ» կայանքներ են տեղադրել Ուկրաինայի մայրաքաղաքի բնակելի թաղամասերում։ Միևնույն ժամանակ, օպերացիայի հենց սկզբից գերատեսչությունը բազմիցս հայտարարել է, որ իրենք հարվածներ չեն հասցնի խաղաղ բնակչությանը:
13:08 25.06.2025
«Ալաշկերտից» 24 ֆուտբոլիստ է հեռացել13:00 25.06.2025
Ռուբիո. ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենքից»ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտներին հասցված ավիահարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենք ստեղծելուց»: Այս պնդումն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Politico թերթին տված հարցազրույցում: «Նրանք այսօր շատ ավելի հեռու են միջուկային զենք ստեղծելուց, քան մինչև նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այս համարձակ քայլը ձեռնարկելը։ Մի շարք տարբեր բաղադրիչների զգալի վնաս է հասցվել։ […] ...
12:50 25.06.2025
Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձ է հղել Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ․ «Հայ թատերարվեստը անդառնալի կորուստ կրեց. կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի անվանի վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։ Նա ձևավորել է դերասանի այն կերպարը, որի համար արվեստը կեցության ձև էր։ Նրա դերակատարումները միշտ հատկանշվել են խոր մտածվածությամբ, կերպարի հոգևոր աշխարհը մինչև վերջ բացահայտելու ճշգրտությամբ։ […] ...
12:42 25.06.2025
Օլե Վերները նշանակվել է «Լայպցիգի» գլխավոր մարզիչԳերմանական «Լայպցիգը» հայտարարել է Օլե Վերներին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Պայմանագիրը նախատեսված է 2 տարով: Նախորդ 4 տարիներին 37-ամյա մասնագետը գլխավորել է «Վերդեր» ակումբը: Այդ ընթացքում բրեմենցիները 128 խաղում գրանցել են 52 հաղթանակ, 28 ոչ-ոքի և 48 պարտություն: ...
12:35 25.06.2025
Ռյուտեն վստահ է, որ ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ներուժըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վստահություն է հայտնել, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իսլամական Հանրապետության միջուկային ներուժը։ Ռուտտեին հարցրել են, թե արդյոք նա կվերանայի իր շնորհավորանքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար, այն տեղեկությունների ֆոնին, որ նրանք չեն կարողացել հասնել իրենց հայտարարված նպատակներին: Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում […] ...
12:27 25.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-25-ըԲացահայտվել է 98 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ […] ...
12:20 25.06.2025
«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ«Փյունիկը» Վրաստանում՝ ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել։ Թբիլիսիի «Դինամոյի» հետ հանդիպումը ավարտվել է 1-1 հաշվով։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի գոլը խփել է Սարգիս Մեթոյանը։ «Փյունիկը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 29-ին Վրաստանի բարձրագույն խումբը ներկայացնող «Գարեջիի» հետ։ ...