18:18 26.02.2022
Ժողովրդական երաժշտական նվագարանը՝ դուդուկը, դասական երաժշտության մոտիվներով է ներկայանում՝ նորովի կամ նոր ընկալումներով: Երիտասարդ դուդուկահարների համույթը քաղաքի տարբեր երաժշտական դպրոցներից ընտրված լավագույն կորիզն է: Հնչեց Կոմիտաս, Եկմալյան, Սայաթ-Նովա, և ջազ երաժշտության հետ դուդուկը նվագակցեց։ Կարապետ Շաբոյանի դուդուկահարների համույթի գեղարվեստական ղեկավարը՝ Կարապետ Շաբոյանը, դուդուկի առանձնահատկություններից է խոսում։ Այն մարդիկ սովորաբար ասոցացնում են տխրության հետ ,սակայն երաժիշտը կարծում է, որ երաժշտական այս գործիքով հնարավոր է ստանալ նաև դասական մեղեդի։
«Փորձեցինք եվրոպական ստեղծագործությունները քառաձայն գործիքավորումով ստանալ, բայց վախվորած էինք, որ հնարավոր է հանդիստաեսը չընդունի, բայց ինչպես տեսաք բավական լավ արձագանք եղավ»։
Երաժշտական նվագարան ծիրանափողը աշուղական կամ ժողովրդական երաժշտության, համար է նախատեսված, բայց և իմպրովիզներ էլ անելիս երիտասարդ դուդուկահարները գործիքի, այսպես ասած, հատկանշական կողմը չեն խաթարում՝ ազգային ավանդականի գիծը դասականի հետ համադրելիս պահպանել են: Հարությունն իրեն հմուտ դուդուկահարների շարքը չի դասում: Դուդուկն ինքնին դժվար գործիք է, ինքն էլ ՝ նորեկ:
«Դուդուկը շատ բարդ գործիք է, ես ինքս լիարժեք չեմ տիրապետում գործիքին։ Այս միջոցառմանը ճիշտ է դասական երաժշտություն ենք ստացել դուդուկի միջոցով, բայց պահպանել ենք այդ աշուղական ավանդական տեսակը»։
«Կոտրվում են մի շարք կարծրատիպեր արվեստի մեջ, որ սահմանազատում է դրված սա կարելի է, սա ոչ, բայց ամեն բան թեական է և, այո, հնարավոր է ժողովրդական գործիքով դասական երաժշտություն նվագել»,- շեշտում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Դասականությունը երաժշտությունում զուգորդվեց նաև արվեստի մեկ այլ ճյուղով, այն լրացրեցին Գյումրիի հին ու նոր պատկերներով Արթուր Մուրադյանի գրաֆիկական աշխատանքները: Նկարչի աչքը Գյումրիի տնակային թաղամասերը, ցեխոտ փողոցներն ու կիսավեր շինությունները մռայլ գունապնակով է դիտել ու հենց այս միջավայրից էլ Արթուրն իմպուլսներ է ստանում ստեղծագործելու: 11 աշխատանք է ցուցադրված՝ բոլորը քաղաքային պատկերներ են և՛ հինը, և՛ վերանորոգվածը:
«Ճիշտ է, այստեղ ֆիգուրներ չկան, հերոսներ չկան, բայց նրանք այն մարդիկ են, որոնք տարիներով ապրել են դոմիկներում, համբերատար սպասել են։ Հուսով եմ, որ ավելի ուրախ պատկերներ կնկարե, վառ գույներ վազվզող երեխաներ»,- ասում է գեղանկարիչ Արթուր Մուրադյանը։
Ամեն ամսվա վերջին ուրբաթն այս նույն ճեմասրահում էլի դասական կլինի: Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինն այս նախագիծը 2019 թվականից է իրականացնում։ Քաղաքի գրավչությունն ու նրա հանդեպ ունեցած հետաքրքրությունների մշակութային բաղադրիչը, այն էլ դասականի շրջանակներում, ևս տարբերվող է: Ամեն «դասական ուրբաթ»-ին երիտասարդ ստեղծագործողների նոր անուններ են բացահայտվում:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...