16:28 28.02.2022
Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադային Հայաստանը ներկայացնող 37 մասնակիցներից 12-ն արժանացել են մեդալների՝ 1 ոսկե, 1 արծաթե և 10 բրոնզե, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Օլիմպիադան, որը կազմակերպվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, փետրվարի 15-23-ը տեղի է ունեցել Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Օլիմպիադային մասնակցել են 22 երկրների 218 թիմերի 1210 դպրոցականներ. 564-ը՝ մաթեմատիկայից, 340-ը՝ ֆիզիկայից, 306-ը՝ ինֆորմատիկայից:
Հայաստանը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցին (16 աշակերտ) և «Քվանտ» վարժարանին (14 աշակերտ) այս տարի ավելացել են ևս երկու կրթօջախներ՝ ՀԱՊՀ ավագ դպրոցը (2 աշակերտ) և Գյումրիի «Ֆոտոն» վարժարանը (5 աշակերտ): Օլիմպիադային առցանց ձևաչափով մասնակցել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի երկու, «Քվանտ» վարժարանի, ՀԱՊՀ ավագ դպրոցի և Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի մեկական թիմեր: Ընդ որում, բոլոր դպրոցներն արժանացել են մեդալների (ֆիզմաթ դպրոց՝ 1 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե, «Քվանտ» վարժարան՝ 3 բրոնզե, ՀԱՊՀ ավագ դպրոց՝ 1 բրոնզե, «Ֆոտոն» վարժարան՝ 2 բրոնզե):
Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վահրամ Ասատրյանը՝ մաթեմատիկայից, իսկ արծաթե մեդալի՝ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վահագն Հովհաննիսյանը՝ նույնպես մաթեմատիկայից:
Բրոնզե մեդալների են արժանացել՝
Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Մարիա Առաքելյանը (11-րդ դասարան) և Վյաչեսլավ Պետրոսյանը (11-րդ դասարան)՝ ֆիզիկայից, Ծովակ Եգորյանը (9-րդ դասարան) և Տիգրան Սարգսյանը (11-րդ դասարան)՝ ինֆորմատիկայից,
«Քվանտ» վարժարանի սաներ Համլետ Պետրոսյանը (11-րդ դասարան)՝ մաթեմատիկայից, Հայկ Աղայանը (11-րդ դասարան) և Գագիկ Գևորգյանը (9-րդ դասարան)՝ ինֆորմատիկայից,
ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտ Արտաշես Մկրտչյանը (12-րդ դասարան)՝ ֆիզիկայից,
«Ֆոտոն» վարժարանի սաներ Ժորա Ունուպօղլյանը (12-րդ դասարան) և Գևորգ Բոյաղչյանը (12-րդ դասարան)՝ ինֆորմատիկայից։
Արդեն 18 տարի ՀՀ դպրոցների սաները մասնակցում են Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային:
14:50 04.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...
14:32 04.08.2025
Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...