18:55 01.03.2022
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մոդելը կիրառելի է մի շարք երկրներում և բավական վաղուց, Հայաստանում այն ներդրվել է 2010 թվականից, երբ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր։ Դպրոցական սնունդը տարրական դասարանների աշակերտության համար է և նախապատրաստական խմբեր ունեցող հանրակրթական դպրոցների։ Ծրագիրն իրականացնելիս հաշվի են առնվել նաև դպրոցների ճաշարանների պայմանները, խոհանոցային գույքը, ինչպես նաև տարածքային հարմարեցվածությունը։ Ըստ այդմ, որոշ դպրոցներում ծրագիրը այլընտրանքային տարբերակով է իրականացվում։ ԿԶՆԱԿ-ի հիմնադրամի դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը ներկայացրել է, թե այլընտրանքային տարբերակով ինչպես է սնունդը բաժանվելու աշակերտներին։
«Այն դպրոցներում, որոնք ինչ-որ պատճառներով չունեն գեթ որևէ տարածք ճաշարանի համար հարմարեցնելու, այն դպրոցներում, որոնք պետք է հիմնաքանդվեն և հիմնանորոգվեն կամ միջանկյալ փուլում են, կամ այն դպրոցներում, որտեղ կան ինֆրաստրուկտուրայի լուրջ խնդիրներ, այդ դպրոցների համար կան փոփոխված չոր սննդի պատկերացմամբ լուծումներ»։
Անկախ ճաշարանային պայմաններից և այլընտրանքային տարբերակներից, «Դպրոցական սնունդ» ծրագիրը 2020 թվականից Շիրակի մարզում չի գործում, դադարի պատճառը համավարակն էր։ Այս ընթացքում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում միանվագ 1-4-րդ դասարանցիները օգտվեցին չոր սննդի պարկերից։ Հիմա նախատեսվում է տաք սննդի ծրագիրը վերսկսել մարզի շահառու դպրոցներում։
«Որոշ դպրոցներ, որոնք առողջապահության նախարարության սահմանափակումներով են գործում, այսինքն՝ դասարանների քանակը շատ է, տրամադրված սննդակարգի մոդելի ընտրությամբ պայմանավորված, հնարավոր է՝ որոշակիորեն օրերի, շաբաթների տարբերությամբ լինի»,- նշել է Սաթենիկ Մկրտչյանը։
Անվճար դպրոցական սննդից Հայաստանի դպրոցներում օգտվում է շուրջ 100․000 աշակերտ։ Հիմա դպրոցները սննդի գնման գործընթացի փուլում են։ Սննդի մատակարարի համար մրցույթ են հայտարարել, դրանց ավարտից և արդյունքների ամփոփումից է կախված ծրագրի մեկնարկը։ Ճաշարանները նախապատրաստում են ծրագրի վերսկսմանը, սանիտարական վիճակն է ստուգվում։
«Նկատի է առնվել, որ թանկացումներ կան, բարձրացվել է չափաբաժինը․ ամեն երեխայի 151 դրամ է հիմա՝ նախկին 120 դրամի փոխարեն»,- նշել է Գյումրիի թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կառավարության փոխանցումը կատարում է փուլային տարբերակով, որով և կառավարությունը նաև ֆինանսական պարտավորություն է ստանձնում դպրոցները կայուն սնունդով ապահովելու համար։
«Ծրագրի իրականացման ձևերը տարբեր մարզերում և տարբեր ժամանակաշրջաններում տարբեր են․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ֆինանսավորումից և կառավարությունից աստիճանաբար ամեն տարի մեկական մարզ փոխանցվում է ՀՀ կառավարության բյուջեից ֆինանսավորման և կառավարման»,- նշել է ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցիչը։
Հանրապետության 8 մարզում, այդ թվում և Շիրակում, դպրոցները սնունդ են ստանում պետական ֆինանսավորմամբ, ևս 2 երկու մարզերում շարունակում է գործել ՄԱԿ-ի Պարենի ծրագիրը։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...