Արթիկի փողոցներում փոսալցումներ են կատարվում Հյուսիս-հարավ մայրուղու քանդած ասֆալտի թափոններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+35.09 oC

Արթիկի փողոցներում փոսալցումներ են կատարվում Հյուսիս-հարավ մայրուղու քանդած ասֆալտի թափոններով

17:49 26.07.2018

Արթիկ քաղաքի բյուջեում չկա այնքան գումար, որով հնարավոր լինի փողոցաշինական մեծ աշխատանք կատարել: Խոսքը ոչ միայն հիմնային ասֆալտապատման մասին է, այլև ընթացիկ նորոգումների: Հատկացված 8 միլիոն դրամով կարողանում են կենտրոնական հատվածներում փոսային նորոգումներ կատարել, բայց դա էլ անում են ոչ թե որակյալ ասֆալտով, այլ ասֆալտի մնացորդներով, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը:

Տարբերակը, որն այնքան էլ արդյունավետ կամ երկարաժամկետ չէ, առաջին անգամ է կիրառվում Արթիկում: Քանդված ու հիմնականում խոշոր փոսերի կարելի է հանդիպել Արթիկի գրեթե բոլոր երկրորդական փողոցներում՝ Տուֆագործների, Սպանդարյան, Պռոշյան, նախկին Պիոներական ճամբար տանող ճանապարհը, որոնցում ընթացիկ նորոգումներ չեն եղել:

Հիմա երկրորդական փողոցներում սկսել են վերանորոգումներ, որոնք, սակայն, ոչ թե նոր ասֆալտապատում են, այլ ասֆալտի մնացորդներով փոսալցումներ են անում: Մնացորդներն էլ, պարզվում է, Հյուսիս-հարավ մայրուղու քանդած ասֆալտի թափոններն են:

Նախկին Պիոներական ճամբարի փողոցում ևս փոսալցումներ են արվում: Այստեղ վերջին հարթեցումն արվել է 4 տարի առաջ։ Ընդհանուր՝ 5 կմ երկարություն ունեցող փողոցը մեքենաների համար դժվարանցանելի է՝ ամբողջովին քանդած վիճակում է, բայց աշխատանքները փողոցի մի հատվածում են արվելու:

Մե՞կ, թե՞ երկու տարի կդիմանա այս եղանակով մասնակի նորոգումը, քաղաքի բնակիչները դրա երկարակեցությանը չեն հավատում: Այս եղանակով փոսալցումները նորություն էին, բայց բնակիչներն ասում են՝ դրանք ավելի շատ վնաս են տալու, քան օգուտ, իսկ դրանում  կհամոզվեն, երբ անձրևները սկսվեն:

Արթիկի բյուջեով ընթացիկ նորոգումների համար այս տարվա հատկացումը 10 մլն դրամից մի փոքր ավելին է: Այդ գումարով կոմունալ բաժինը թեկուզ փոքր ծավալով, բայց հիմնային ասֆալատապում չի կարող կատարել: Եղածը բավարարում է փոսալցումների համար, իսկ էժան տարբերակն էլ երկրորդային կամ երրորդային հումքի օգտագործումն է: Խնայողությունը չի սահմանափակվում միայն ասֆալտով:

Շինարարական ընկերություն չի աշխատում, գործն անում են Արթիկի քաղաքապետարանի կումունալ բաժնի աշխատակիցները, այդ  թվում՝ բաժնի պետը, ովքեր կամավորության սկզբունքով՝ անվարձահատույց, իրենց քաղաքի փողոցներն են վերանորոգում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

19:20 04.08.2025

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։   ...

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

19:08 04.08.2025

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

Սարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:54 04.08.2025

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը

18:43 04.08.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 20-20,5 ց, գարնանացան գարի՝ 17-17,5 ց։ ...

Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարում

18:36 04.08.2025

Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարում

Երևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Արմեն Օհանյանի ու Հովհաննես Ղազարյանի մրցակիցները հայտնի են։ Օհանյանը կմենամարտի կոլումբացի Կլեմենտե Սոտոյի, իսկ Ղազարյանը` բրազիլացի Ֆեռնանդո Կլեյտոնի դեմ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

18:26 04.08.2025

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...

BACK_TO_TOP