22:56 08.03.2022
Նկարչուհու տան փոքրիկ անկյունը արվեստանոցն է։ Գույները նուրբ են՝ աղջկական բնավորությանը համարժեք։ Դոնարան նկարում է, այն ինչ ամենագեղեցիկն է համարում։ Համեստ ու լուռ բնավորության գծերն նկարչուհին պարզվում է նաև կարող է զարդեր ստեղծելու արվեստում օգտագործվել։
Տան ստեղծագործական այս անկյունում՝ նկարների կողքին, արծաթյա զարդեր է պատրաստում։ Կաղապարների մեջ էպոքսիդի խեժն է, որը Դոնարան սկսում է մտքի ու հոգեվիճակի թելադրմամբ գունավորել ու ձև տալ։ Նկարչական տաղանդն ու ստեղծագործ միտքն առաջինը գնահատել ու արժևորել է փեսացուն՝ մասնագիտությամբ ոսկերիչ Միշան: Մետաղն ու նկարչական վրձինը հետո ներդաշնակ են աշխատել։
«Շատ լավ կնկարեր․ պահի տակ որոշեցի, որ աղջկական մտածելակերպը, աշխարհայացքը, քնքշությունը կարող է զարդի մեջ արտահայտենք ու իրեն հարցրեցի, թե կարո՞ղ է անել․․․Սկզբից մի քիչ բարդություններ կային՝ որակով նյութ գտնելու առումով, էլի որոշ բարդություններ առաջացան, բայց ինքը ընդունակ աշակերտ էր»։
Մետաղի հետ դաշտային ծաղիկներն են երկխոսում։ Խնդածաղիկն ու երիցուկը հավաքել է, համբերատար սպասել մինչև չորանա։ Բնական չորացրած ծաղիկները զարդի յուրահատկությունն են ընդգծում և ՛ծաղիկներն են նոր կյանք ստանում։ Աղջկա նկարած դիմանկարն էլ է զարդ դարձել։
Կանացի մատները գործի նուրբ հատվածն են անում։ Միշան էլ օգնում է մշակելիս, փայլեցնելիս։ Դրանք անելու համար արդեն տղամարդու ձեռքի ուժն է պետք։ Միասին են որոշում, թե զարդի վերջնական տեսքն ինչպիսին է լինելու։ Դոնարայի զարդերն իրենց նրբությամբ են առանձնանանում։ Նկարչուհին նախընտրում է քիչ խոսել, շատ աշխատել։
Ծաղիկներն էլ կանացի բնավորություն ունեն, այս մտքով է ստեղծագործում։ Զարդ-հավաքածուից բացի, Դոնարան կաղապարներն օգտագործել է նաև այլ աքսեսուրաներ պատրաստելու համար։
Գինու համար նախատեսված հատուկ տակդիրներ է ստանում կաղապարներից, սպասքի այլ տարբերակներն էլ մշակման փուլում են։ Երիտասարդ զույգի զարդերի հավաքածուն արդեն տարբերանշան ունի, այն առանձնանում է նարնց երկուսի անվան առաջին տառերով։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...