18:38 09.03.2022
Գյումրի-Արմավիր ճանապարհի խոր ու մեծ փոսերն արդեն ծանրաքաշ բեռնատարների համար էլ են անհաղթահարելի։ Հանրապետական նշանակության ճանապարհի մոտ 50 կմ-ն անցնում է Շիրակի մարզով։ Այդ նույն ճանապարհը մարզկենտրոնին է կապում 13 գյուղ։ Գյուղերը քաղաքին կապող մայրուղու մոտ 16 կմ-ը քանդված է։ Քայքայված ճանապարհին այլընտրանք կա, բայց այն շրջանցիկ ու երկար է։
Փոսային՝ ընթացիկ նորոգումներ այս տարի նույն հատվածներում նախատեսված չեն, ավելի ճիշտ, արդյունավետ չեն, փոսերի մեծությունն ու խորությունը գերազանցում են ընթացիկ նորոգումների համար սահմանված չափորոշիչները, մասնակի հարթեցումներ ևս չեն թույլատրվում։
«Ներկա պահին ենթակա չէ սպասարկման, քանի որ ՀՀ կառավարության 1419 Ն որոշմամբ, եթե փոսայնությունը գերազանցում է 4 տոկոսը, ճանապարհը ենթակա չէ սպասարկման։ Իսկ եթե մտել է կապիտալ ծախսերի ծրագիր, բնական է, ինքը սպասարկման տարածքից հանված է, ձմեռային ժամանակ ճանապարհը սպասարկվում է, իսկ ամռանը՝ ոչ»,- պարզաբանել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։
Գյումրի-Արմավիր ճանապարհի մոտ 16 կմ հատվածը՝ Սարակապ գյուղից մինչև Գուսանագյուղի խաչմերուկ, ենթակա է հիմնանորոգման, որի համար կպահանջվի 2,3 մլրդ դրամ։ Այս ճանապարհահատվածը 2022 թվականի պետական բյուջեի կապիտալ ծախսերի նախնական ծրագրում է, ըստ այդմ, մեկնարկի համար ֆինանսական հատկացումների կարգավորման խնդիրն է լուծվելու։
«Առայժմ նախնական ծրագրով նախատեսված է, նախագիծ-նախահաշվային փաստաթղթերն առկա են, ֆինանսական միջոցների առկայության դեպքում այդ հատվածը շուրջ 15 ու 9 կմ կընդգրկվի կապիտալ ծախսերի ծրագիր»,- նշել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը։
Գյումրի-Արմավիր մայրուղու միայն 15 ու 9 կմ հատվածի համար նախագիծ-նախահաշիվը կազմվել է անցած տարի։ Եթե այս հատվածի հիմնանորոգումն էլ կատարվի, դրանով Շիրակի մարզով անցնող ճանապարհի նորոգումն ամբողջությամբ ավարտված չի լինի։ Մոտ 7 կմ հատված՝ Բագրավան գյուղից մինչև Արագածոտնի մարզի սկիզբը, կմնա քայքայված։ 2020 և 2021 թվականներին հիմնանորոգվել են նույն ճանապարհի երկու հատվածները՝ Ջրափիից մինչև Սարակապ 8 կմ-անոց հատվածը, և Գյումրիից Ղարիբջանյան՝ մոտ 2,5 կմ հատվածը։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...