Կազմվում է Ջրաձոր գյուղի վերաբնակեցման նախագիծը. 32 հեկտար տարածքում կկառուցվի նոր գյուղ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Կազմվում է Ջրաձոր գյուղի վերաբնակեցման նախագիծը. 32 հեկտար տարածքում կկառուցվի նոր գյուղ

22:12 08.03.2022

Կազմվում է Ջրաձոր գյուղի վերաբնակեցման նախագիծը, որի աշխատանքները մեկնարկել են դեռ նախորդ տարվանից: Գյուղը տեղափոխելու  անհրաժեշտությունը պայմանավորված է Կապսի ջրամբարի շինարարությամբ, որն ըստ ժամանակացույցի, պետք է մեկնարկի այս տարվա երրորդ եռաամսյակում: 25, ապա 60 միլիոն խմ ծավալով ջրամբարում ջուր կուտակելու դեպքում Ջրաձոր գյուղի  հիմնական մասն ու ճանապարհը կծածկվեն ջրով:

Մինչ այս գյուղը տեղահանելու և այլ տարածքում նոր գյուղ հիմնելու որոշում էր կայացվել, իսկ նախագծող ընկերության աշխատանքային խմբերը Ջրաձորում իրականացրել են ընտանիքների հաշվառման, բնակարանների ու կցակառույցների գույքագրման աշխատանքներ:

Ջրաձորի բոլոր տներն ու առկա շինությունները գույքագրվել են, ընտանիքների փոխհատուցումը կլինի գույք՝ գույքի դիմաց սկզբունքով: Նախագծողները  ջրաձորցիներին են ներկայացրել առանձնատների կառուցման  մի քանի տարբերակներ: Դրանցից մեկում  մոդուլային տներն ունենալու են միաձև կառուցվածք, մյուսում  հաշվի են առնված ընտանիքների անդամների թիվն ու ներկայիս տան մակերեսը։

«Մենք ունենք մի քանի տիպի տների նախագծեր, որոնք հաստատված են քաղաքաշինության կոմիտեի և կառավարության կողմից: Ամենափոքր տների  մակերեսը 60-67 քմ են, որոնք ունեն հնարավորություն առանց որևէ մեծ բարդությունների ընդլայնվելու: Ունենք նաև մեծ քառակուսի մակերեսներով տներ՝ մինչև 110 քմ բնակելի մակերեսով»,- նշում է Ջրաձոր նոր գյուղի հողերի ձեռք բերման և վերակառուցման ծրագրի համակարգող Ռուստամ Մելքոնյանը:

Նոր գյուղի վերաբնակեցման համար հատկացվել է 32 հեկտար տարածք, տները կառուցվելու էն  շուրջ 20 հեկտարի վրա, մյուս տարածքները կհատկացվեն անասնագոմերի շինարարության համար, որոնք ըստ նախագծի կառուցվելու են գյուղից դուրս: Այս ընթացքում նախագծում փոխվել են փոխհատուցվող  տների թիվը: Նախնական նախագծով նոր հատկացված տարածքում կկառուցվեն 80 առանձնատներ:

Մինչ նախագծի ավարտը հնարավոր է կառուցվող տների թվի փոփոխություն կատարվի, դա պայմանավորված է ներկայում մեկ տան մեջ մի քանի ծուխ ապրելու հանգամանքից: Բնակիչները  նախագծող ընկերությանը ներկայացրել են  աճող ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիրը ևս:

Գյուղացիները  գումարային փոխհատուցումներ կստանան նաև իրենց  կցակառույցների համար, մինչ այդ  տները կսեփականաշնորհվեն  ու կստանան կադաստրային վկայականներ։ Մինչ օրս Ջրաձոր գյուղի տներին սեփականության վկայականներ չեն տրվել: Վերաբնակեցումից հետո բնակիչներն իրենց հին տներն ու  կցակառույցները հանձնելու են պետությանը:

«Բնակիչը տունը նվիրում է, նվիրատվություն է տալիս կառավարությանը, իսկ կառավարությունը իրան նվիրում է նոր տուն: Օժանդակ կառույցների հետ կապված՝ գնահատվում են և փոխհատուցվում են: Հետագայում կառավարության որոշումով կցակառույցները կապամոնտաժվեն և շինանյութը կտրվի համայնքին»,- նշում է Ռուստամ Մելքոնյանը:

 

Քննարկվում է  նաև Ջրաձորի խոնարհված եկեղեցու քարերը նոր գյուղ տեղափոխելու և վերակառուցելու տարբերակը: Նոր գյուղում կկառուցվի նաև վարչական մեծ շենք, որտեղ կտեղակայվեն դպրոց, մանկապարտեզ, բուժկետ ու վարչական կենտրոն: Գյուղի վերաբնակեցման ծրագրի ընդհանուր արժեքը 4 միլիարդ 950 միլիոն դրամ է գնահատվել, իսկ ծրագրի ավարտի համար սահմանվել է 67 ամիս ժամանակ:

Մեկ-երկու ամսից  նոր գյուղի կառուցման համար հատկացված տարածքում կսկսվեն երկրաբանական  ուսումնասիրությունները: Մինչ այդ, ամռանը նախատեսվում է սկսել նաև Կապսի ջրամբարի շինարարությունը, որի կառուցման համար հայտարարված մրցույթը մի քանի անգամ արդեն հետաձգվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

10:52 03.08.2025

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Oգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...

Հրդեհ՝ Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում․ փրկարարները տարհանել են շենքի բնակիչներինչի

10:39 03.08.2025

Հրդեհ՝ Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում․ փրկարարները տարհանել են շենքի բնակիչներինչի

Օգոստոսի 2-ին, ժամը 19:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:08-ին, մարվել՝ […] ...

Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչ

10:25 03.08.2025

Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչ

Տորոնտոյում ընթացող Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) մրցաշարի չորրորդ փուլի խաղում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին։ Խաղն ավարտվել է 6:4, 7:5 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Քառորդ եզրափակիչում Խաչանովը կխաղա ամերիկացի Ալեքս Միկելսենի հետ։ Խաչանովը 29 տարեկան է և ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 20-րդ տեղը։ ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

10:12 03.08.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP