Ռուսաստանն առգրավել է փաստաթղթեր՝ մարտին Դոնբասի վրա հարձակման Կիևի ծրագրերի վերաբերյալ. Կոնաշենկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

Ռուսաստանն առգրավել է փաստաթղթեր՝ մարտին Դոնբասի վրա հարձակման Կիևի ծրագրերի վերաբերյալ. Կոնաշենկով

11:37 09.03.2022

Ուկրաինայի ազգային գվարդիայի փաստաթղթերը, որոնք հաստատում են Կիևի կողմից մարտին Դոնբասում հարձակողական գործողության նախապատրաստումը, հայտնվել են ռուս զինվորականների մոտ, ասել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուս զինծառայողների մոտ են հայտնվել Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության գաղտնի փաստաթղթերը: Այդ փաստաթղթերը հաստատում են Կիևի ռեժիմի կողմից 2022 թվականի մարտին Դոնբասում հարձակողական գործողության քողարկված նախապատրաստումը»,- ասել է նա լրագրողներին:

Կոնաշենկովն ընդգծել է, որ Պաշտպանության նախարարությունը լավ է հիշում Կիևի վարչակազմի՝ փետրվարին արևմտյան ԶԼՄ-ների կողմից տարածված հայտարարությունները Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների զինված զավթման պլանների բացակայության և բոլոր հարցերը քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու ցանկության մասին»։«Սակայն Ուկրաինայի ազգային գվարդիայի ռազմական գաղտնի փաստաթղթերի բնօրինակները հստակորեն ապացուցում են այդ հայտարարությունների կեղծ լինելը»,- ասել է գեներալը։

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի տրամադրության տակ է Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բալանի 2022 թվականի հունվարի 22-ի հրամանը։ Այն մանրամասն նկարագրում է Դոնբասում «Համախմբված ուժերի գործողության» գոտում հարձակողական գործողությունների համար հարվածային խմբերից մեկի նախապատրաստման ծրագիրը։ Փաստաթղթում զգալի ուշադրություն է դարձվում «կադրերի ընտրության, հոգեբանների կողմից բոլորի հետազոտման և նրանց բարձր մոտիվացիայի ապահովման» հարցերին։

Դոնբասը գրոհելու Ուկրաինայի գործողության պլանավորման մեջ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներգրավվածության  հարցը մնում է անհասկանալի, ավելացնում է Կոնաշենկովը։ Բայց հայտնի է, որ ամերիկացի և բրիտանացի հրահանգիչներն ուկրաինական որոշ ստորաբաժանումների վերապատրաստել են «ՆԱՏՕ ստանդարտ» ուսումնական ծրագրերում։ Նրանք, մասնավորապես, վարժեցրել են Ուկրաինայի ազգային գվարդիայի 4-րդ օպերատիվ բրիգադի գումարտակային-մարտավարական խմբին։

Մոսկվայի տվյալներով՝ ուկրաինացիները պատրաստվում էին ավարտել Դոնբասում փետրվարի 28-ին հարձակման նախապատրաստությունը, սակայն ռուսական հատուկ գործողությունը խափանել է այդ ծրագրերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

14:46 16.06.2025

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

Հնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:38 16.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...

Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին

14:29 16.06.2025

Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ին

14:18 16.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․92 դրամ:   ...

Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքով

14:10 16.06.2025

Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքով

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

14:00 16.06.2025

Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

2024 թվականին հարկատուներին հետ է վերադարձվել 392 մլրդ դրամ գումար, որը 2023 թվականի համեմատ ավելի է 8,1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀ ՊԵԿ-ի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում իրականացրած […] ...

BACK_TO_TOP