12:30 17.02.2018
Սերժ Թանգյանը և Creative Armenia-ն ներկայացրել են Սերժ Թանկյանի՝ «7 նոտա» երաժշտական մրցույթի հաղթողներին։ Alpha Lighting System ռոք-խումբը (Մեքսիկա) և Մարիամ Պետրոսյանը (Հայաստան) կկիսեն մարտահրավերի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակը:
«Արցախպրեսը»-ը գրում է, որ Alpha Lighting System ռոք-խմբի անդամներն են Ալամ Էրնանդեսը, Ջոշուա Սան Մարտինը, Ջաքո Ջաքոմը և Ջեյ Ջի Էրնանդեսը։ Ջազի որոշակի ազդեցություն կրող պրոգրեսիվ ռոքային իրենց «life.exe» երգով խումբը մեզ տանում է խրթին և էպիկական երաժշտական մի ճամփորդության. Թանգյանի բառերով՝ «Երբևէ լսածս ամենահրաշալի պրոգրեսիվ մեղեդին»։
Երկրորդ մրցանակակիրն ազգությամբ հայ երգչուհի և երգահան Մարիամ Պետրոսյանն է։ Լոնդոնի երաժշտական քոլեջի շրջանավարտը ներկայացրել է «Here I Come» ստեղծագործությունը, որը լիրիկական հզոր և ռեզոնանսային երգ է:
«Մնայուն գեղեցիկ երգ, որ չի հեռանա», – այսպես է երգի մասին մտածում Սերժ Թանկյանը։
Հաղթողներն ընտրվել են System of a Down խմբի բաս-կիթառիստ Շավո Օդաջյանի, Capital Cities խմբի աստղ Սեպուհ Սիմոնյանի, ջազ ֆենոմ և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր և հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթի և հայտնի ռոք-աստղ ու հենց իր՝ մարտահրավերի հեղինակ Սերժ Թանկյանի կողմից։
Հաղթող ստեղծագործությունները, ինչպես նաև հազարավոր դիմումներից ընտրված 500 երգերը, հասանելի են 7NotesExperiment.com կայքում։
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...