12:50 17.02.2018
Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը, անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցին, որտեղ ասվում է, որ 2018թ. ԼՂ-ում նոր բռնկումների ռիսկ կա, ասել է, որ պատերազմն անխուսափելի է:
«168 ժամ» թերթը մեջբերում է քաղաքագետի խոսքը. «Ես ասել էի, որ աշնանը, հավանական է՝ պատերազմ լինի, ինչը հաստատում է ամերիկացիների հայտարարությունը: Եվ, եթե Ադրբեջանը գնահատի իր ուժերի զինվածության չափն ու քանակը և կարծի, որ հաղթելու է՝ սպասե՛ք պատերազմի: Սա ամենևին մեզ չպետք է վախեցնի: ՀՀ Զինված ուժերը պետք է որդեգրի կանխարգելիչ պատերազմի տեսակետը: Բանակը պետք է շարժել դեպի Ադրբեջանի վերահսկողության տարածք՝ Քուռ-արաքսյան խառնարան: Վուդրո Վիլսոնն ասում էր՝ պետություններն առաջին հերթին ժողովուրդներին են պարտավոր պատերազմի նախապատրաստել: Պարտավոր ենք Ադրբեջանին հասցնել վերջին հարվածը, որից հետո պետք է դադարի ֆաշիստական պետություն լինել»,- ընդգծեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ ռուսական զենքի մատակարարումն Ադրբեջանին առավել, քան պատերազմի հրահրում է տարածաշրջանում. «Ռուս-հայկական դարավոր բարեկամություն չի եղել, չի էլ լինելու։ Ավելի լավ է լինել իրատես, քան պատրանքներով ապրել։ Ապրիլյան պատերազմից առաջ ասում էի, որ պատերազմն անխուսափելի է։ Մեզ համար պարտությունը պետք է բացառվի, հայ զինվորականը հարց կլուծի։ Մենք մեր կոմերցիոն դաշնակցի առաջ պետք է հստակ հարց դնենք՝ Ադրբեջանի՞ դաշնակիցն է, թե՞ Հայաստանի։ Եթե Հայաստանի դաշնակիցն է, ապա պարտավոր է առանց որևէ բլեֆի՝ պաշտպանել ՀՀ-ի շահերը»։
Քաղաքագետը նկատեց՝ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ վարում է տևական հյուծման և ռեսուրսների սպառման քաղաքականություն. «Եթե ռազմական գործողությունները տեղափոխենք Ադրբեջանի տարածք, ապա չորրորդ օրը նրա հարցը լուծված է։ Դա մի քիչ բարդ է, դրա համար Հայաստանի իշխանությունը պետք է ինտելեկտուալ լինի, ոչ թե լինեն բիզնեսմեններ։ Մենք այդ հնարավորություններն ունենք, իմ տեսլականը Ադրբեջանի ջախջախումն է»։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...