19:39 11.03.2022
Գյումրի բժշկական կենտրոնում այսօրվանից գործում է սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը, բաժանմունքը պատրաստ է ընդունել հիվանդներին և բուժման պետական ծրագրով համապատասխան օգնություն ցուցաբերել, ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրահատական մեթոդներով։ Պետական ծրագիրը մարզերից առաջինը իրականացվում է Շիրակում։ «Գյումրի» բժշկական կենտրոնում կաթվածի բուժման ծրագրում համատեղվել են 2 նորագույն բուժումների մեթոդները՝ թրոմբոլիտիկ թերապիան և վիրահատական բուժումը։
Հայաստանում ինսուլտը հանդիսանում է մահվան հանգեցնող հիվանդություններից երկրորդ, իսկ հաշմանդամության առաջացման՝ առաջին պատճառը։ Այդ ռիսկերը նվազեցնելու համար էլ ծրագրվեց այն ներառել առողջապահության պետպատվերի շրջանակում։
«Այս մեթոդների կիրառումը մեծապես փոխում է պրագնոզը, այսինքն՝ հիվանդի շանսերը մեծանում են, ինսուլտը շատ ծանր հիվանդություն է, այն հանդիսանում է Հայաստանում մահացության 2-րդ պատճառը, հաշմանդամության առաջին պատճառը։ Այս մեթոդների կիրառության շնորհիվ մենք կունենանք մահացության կրկնակի իջեցում և հաշմանդամության անգամներ, կրկնակիից շատ իջեցում։ Քանի որ այս բուժումները ժամանակակախյալ են, այսինքն՝ խիստ սահմանափակ ժամանակում է հնարավոր իրականացնել բուժումը, ցավոք, հեռու մարզերի բնակիչների համար տեխնիկապես դա անհնար էր դառնում, փորձում էին մաքսիմալ շուտ հասցնել Երևան բուժում ստանալու համար, բայց, ցավոք, շատ դեպքերում դա չէր ստացվում ժամանակի սղության պատճառով»,- նշում է «Գյումրի» ԲԿ-ի նյարդաբանության և կաթվածի ծառայության ղեկավար Ժորա Բաղդասարյանը։
Ծառայության հասանելիության ապահովումը մարզերում այժմ համարվում է առաջնահերթ։ Ինսուլտի դեպքում հիվանդի րոպե առաջ բուժհաստատություն հասցնելը ոչ միայն վճռորոշ է հիվանդի հաշմանդամությունը կանխելու, այլև կյանքը փրկելու համար։ Ծառայությունը Գյումրիում լիարժեք իրականացնելու համար նյարդաբանության և կաթվածի նորաստեղծ ծառայության ղեկավարը մոտ 6-7 ամիս աշխատել է ամենատարբեր ուղղություններով։ Նախ՝ բուժանձնակազմի մասնագիտական մոտեցումների, հմտությունների ուղղությամբ են գործնականում աշխատել «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկների հետ, որոնք էլ ծրագրի սկզբնական փուլում ինսուլտով հիվանդներին կմատուցեն բժշկական ծառայություններ։
«Մարզը բավականին երկար ժամանակ լուրջ պատրաստություն է տեսել։ Եվ՛ դեղորայքային, և՛ գործիքային առումով լուրջ պատրաստված է, անգիոգրաֆիկ սարքն էլ նախատեսված է տրոմբեկտոմիա կատարելու համար, դա ինսուլտի սրագույն փուլի բուժման նորագույն տարբերակներից է»,- նշում է «Էրեբունի» ԲԿ-ի նյարդաբան Հովհաննես Եզոյանը։
Տեղի մասնագետները այժմ էլ ընթացիկ վերապատրաստումների են արտերկրում։ Բաժանմունքում հոսպիտալացվող սուր ինսուլտով հիվանդները տեղում լաբորատոր-գործիքային հետազոտություններ կանցնեն, անհրաժեշտության դեպքում կվիրահատվեն։ Գյումրիում վիրահատական, դեղորայքային նորագույն բուժումն իրականացվելու է պետպատվերով, դա համարվում է թանկարժեք բուժում։ Ինսուլտի ախտանշանների հայտնաբերումից հետո բուժումն արդյունավետ կլինի, եթե չորսուկես ժամվա ընթացքում անհրաժեշտ հետազոտություններն ու դեղորայքային միջամտությունները կատարվեն, որոնց համար պետությունը հատկացնում է 1,5 միլիոն դրամ գումար, իսկ երկրորդ մեթոդը, որը վիրահատականն է, տրամադրվում է 2,5-3,5 միլիոն դրամ։
Պետպատվերից, սակայն, բոլորը չէ, որ կկարողանան օգտվել, այս դեպքում կգործի համավճարի տարբերակը։ Նոր բաժանմունքում առաջին օրով հոսպիտալացված հիվանդներ չկային։ Բուժման արդյունավետության ու դիմելիության մասին խոսելու համար մասնագետներին առնվազն երեք ամիս ժամանակ է պետք։ Ծրագրի հաջող ընթացքի դեպքում հետագայում նախատեսվում է բաժանմունքներ բացել նաև ևս երեք մարզերի բժշկական կենտրոններում։ Գյումրիի ծառայությունը սպասարկելու է նաև հարևան մարզերի բնակիչներին։
13:20 01.05.2025
Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարարՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։ Մեզ […] ...
13:03 01.05.2025
Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառովՆոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...
12:37 01.05.2025
Հրդեհ Աղավնավանք գյուղումՄայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...
12:20 01.05.2025
Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...
12:05 01.05.2025
Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարըԳեղասահքի մարզադպրոցի գեղասահորդները պատրաստվում են այսօր մեկնարկող «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին: «Սիրով հրավիրում ենք գեղասահքի սիրահարներին ներկա գտնվելու այս դիտարժան առաջնությանը, որը կանցկացվի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Մրցաշարը կտևի մինչև մայիսի 4-ը։ Մուտքն ազատ է»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...
11:51 01.05.2025
ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրըԿիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն նշանակալի ֆինանսական և նյութական աջակցության, որը ամերիկացի ժողովուրդը տրամադրել է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի […] ...