Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում «Точка-У»-ով հարձակում է գործել. զոհերի թվում երեխաներ կան. Պուշիլին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+19.09 oC

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում «Точка-У»-ով հարձակում է գործել. զոհերի թվում երեխաներ կան. Պուշիլին

14:29 14.03.2022

Դոնեցկի վրա ուկրաինական զորքերի՝ «Точка-У» հրթիռներով հարձակման հետևանքով զոհվածների թվում կան երեխաներ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Մարդիկ պարզապես կանգառում հերթ էին կանգնել, 20 մարդ, ըստ նախնական տվյալների, զոհվել է, 9-ը  վիրավորվել է: Զոհվածների թվում կան երեխաներ»,- ասել է Պուշիլինը «Россия 24»-ի եթերում։ Նրա խոսքով, եթե «Точка-У»-ն հասներ իր նշանակետին, ապա ոչնչացման շառավիղը կլիներ 500 մետր։

«Ընդհանուր առմամբ, կենդանի ոչինչ չի մնացել: Դա հրեշավոր է, բայց սա է այսօրվա Ուկրաինան, ինչով  մենք պետք է զբաղվեինք: Եվ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան քիչ զոհեր և ավերածություններ կլինեն, իհարկե»,- ավելացրել է ԴԺՀ-ի ղեկավարը:

«Դոնեցկի վրա հարձակման ժամանակ օգտագործված «Точка-У» հրթիռը կասետային լիցքեր է պարունակում»,- ասել է նա:

«Մի փոքր պարզաբանում. «Точка-У»-ն կրել է կասետային լիցքեր, որը, ինչպես գիտենք, արգելված է: Եթե այն չխփվեր, անհամաչափ ավելի շատ զոհեր կլինեին»,- ասել է Պուշիլինը «60 րոպե» հաղորդաշարի եթերում:

Այս տեղեկությունը հաստատել է նաև ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը իր Telegram ալիքում։

«Ուկրաինական զինված կազմավորումները կրկին կիրառել են «Точка-У» մարտավարական հրթիռային համակարգը Դոնեցկի բնակելի թաղամասերում՝ խաղաղ բնակիչների  ցեղասպանության և քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքները ոչնչացման  նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իշխանությունները հարվածը գնահատում են որպես ահաբեկչություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP