19:59 17.02.2018
Հարևան Վրաստանում բիզնես գործունեությունը խրախուսելու և ներդրումներն ավելացնելու համար հարկային դաշտում որոշակի փոփոխություններ են պատրաստվում իրականացնել: Մասնավորապես, հարկային մեղմացված ռեժիմ կգործի փոքր ձեռնարկատերերի համար: Այդ երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ կառավարությունը հանդես կգա նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն` շրջանառության հարկը 5 անգամ կնվազեցվի՝ 5%-ից հասցնելով մինչև 1%-ի: Այս մասին տեղեկանում ենք geomigrant.com-ից:
Բացի այդ՝ նշվում է, որ Վրաստանի գործադիր մարմնի նախաձեռնությամբ այն ձեռնարկությունները, որոնց շրջանառությունը չի գերազանցում 500.000 լարին (մոտ 200.000 դոլար), նույնպես կհամարվեն փոքր բիզնես և կօգտվեն այդ արտոնություններից: Մինչ այս նախաձեռնությունը 100.000 լարի շրջանառություն ունեցող ձեռնարկություններն էին համարվում փոքր:
«Դա լավ կօգնի փոքր ձեռնարկություններին, շատ կարևոր է խրախուսական մոտեցումը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը կխթանի նոր ձեռնարկատերերին, որոնք ցանկանում են սեփական գործն ունենալ: Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը Վրաստանի կառավարության առաջնահերթություններից է:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով տնտեսվարող սուբյեկտների շրջանառության հարկի շեմը նվազեցվել է՝ հասցնելով 58,3 միլիոն դրամի։ Այս շեմից բարձր շրջանառություն ունեցողները հարկվում են արդեն ավելացված արժեքի հարկով։ Մինչ այդ շրջհարկի շեմը բարձրացվել էր 115 միլիոն դրամի։
ՀՀ-ում առանց ձեռքբերումների փաստաթղթավորման շրջանառության դեպքում առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների շրջանառության հարկի դրույքաչափը սահմանված է 5 տոկոս, որը կարող է նվազեցվել փաստաթղթավորված ձեռքբերումների 4 տոկոսի չափով: Միաժամանակ, վճարման ենթակա հարկի գումարը չի կարող պակաս լինել հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության 1,5%-ից: Մեզ մոտ խրախուսական առաջարկ է փաստաթղթավորման պահանջը, այսինքն՝ եթե ցանկանում ես ավելի քիչ վճարել, ապա ներկայացրու փաստաթղթեր և վճարի մի քանի անգամ ավելի քիչ գումար: Իսկ նրանք, ովքեր նախընտրում են առանց փաստաթղթավորման աշխատել, ապա պետք է վճարեն 5%:
Մինչ Վրաստանի կառավարության վերոնշյալ նախաձեռնությունը շրջանառության հարկի 1.5%-ը նույնպես տարածաշրջանի համեմատ ցածր դրույքաչափ էր համարվում: Մտածել է պետք:
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...