19:11 15.03.2022
Այսօր կայացել է Շիրակի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որի ընթացքում ամփոփվել են անցած երկուս ու կես ամիսների ընթացքում համայնքներում կատարված աշխատանքները, քննարկվել են առաջիկա ծրագրերն ու անելիքները։
Մարզխորհրդի գրեթե բոլոր նիստերում օրակարգային առաջին հարցը սեփական եկամուտների հավաքագրմանն էր վերաբերում։ Այսօրվա նիստում այս հարցն ընդգրկված չէր։ Առաջին եռամսյակը դեռ չի ամփոփվել, համայնքապետարաններն էլ այլ հարցերով են զբաղված։
Ամասիայի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի համայնքապետարաններում ու Գյումրիի քաղաքապետարանում ընդունման-հանձնման ու աշխատակազմերի ձևավորման գործընթաց է։ Մինչ միավորումը գյուղապետարաններում 1019 հաստիք է եղել, միավորման արդյունքում այս թիվը կրճատվել է ու դարձել 785։ Աշխատակազմերի ձևավորումն ավարտված է ոչ բոլոր միավորված համայնքներում։
«Խոշորացված համայնքների կազմում ընդգրկված 97 բնակավայրերից վարչական ղեկավարներ նախատեսված են 93-ում։ Այս պահին նշանակվել են վարչական ղեկավարներ 88 բնակավայրերում։ Ախուրյանում, Աշոցքում գործընթացն ավարտվել է, փաստաթղթավորման ընթացքն է։ Արթիկում ավարտվել է, Ամասիայում, բոլորիս հայտնի պատճառներով, դեռ ընդունման-հանձնման գործընթաց չկա։ Գյումրիում էլ, ճիշտն ասած, քաղաքապետարանի աշխատակիցներից այդպես էլ չկարողացանք հստակ տեղեկություն ստանալ։ Որոշ ժամանակ առաջ տեղեկություն ստացանք, որ գույքագրում է ընթանում»,- ասել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը։
Միավորված համայնքների աշխատակազմերում անասնաբույժների հաստիքներ են հատկացվել։ Սա կարևոր է անասնագլխաքանակի ճիշտ հաշվառման ու ժամանակին պատվաստումներ կատարելու համար։ Ախուրյան համայնքի ղեկավարը նշեց, որ կարևոր է, որպեսզի համայնքային անասնաբույժները պատվաստումներ կատարելու գործառույթ ունենան։
21:31 04.08.2025
Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...
21:16 04.08.2025
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...
21:11 04.08.2025
Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՕգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...
20:51 04.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...