19:34 17.02.2018
Ռուսաստանի 13 քաղաքացիների մեղադրանք առաջադրվելուց հետո «Ֆեյսբուքը» հայտարարել է, որ բարձրացնելու է սոցիալական ցանցի անվտանգությունը, հայտնում է CBS News-ը:
Ընկերության ներկայացուցիչ Ջոել Կապլանն ասել է, որ պատրաստվում են ավելի պաշտպանված դարձնել «Ֆեյսբուք»-ն արտաքին միջամտությունից:
«Մենք գիտակցում ենք, որ շատ բան ունենք անելու` կանխելու ապագա հարձակումները: Դրա համար հատկացնում ենք կարևոր միջոցներ, այդ թվում՝ ավելացնում անվտանգության ոլորտում աշխատող մասնագետների թիվը՝ տասը հազարից հասցնելով քսան հազարի»,- ասել է Ջոելը:
Նշենք, որ ԱՄՆ դատախազ Ռոբերտ Մյուլլերը վերջերս մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի 13 քաղաքացիների և ռուսական 3 կազմակերպության ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար:
Ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի անվտանգության պատասխանատու Ալեքս Սթամոսը հաստատել էր, որ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ինչ-որ ռուսական ընկերություն 100 հազար ԱՄՆ դոլար է վճարել՝ կեղծ հաշիվների միջոցով սոցիալական ցանցում քաղաքական բնույթի գովազդային հաղորդագրություններ տարածելու համար: Սոցիալական ցանցը նման հաղորդագրությունների 3 հազար օրինակ էր ներկայացրել Կոնգրես, որտեղ հետաքննությունն է սկսվել:
20:34 16.06.2025
ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...
20:21 16.06.2025
Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...
20:12 16.06.2025
«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ումԱշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...
19:53 16.06.2025
«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն էԱմփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած […] ...
19:48 16.06.2025
2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճԿառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...