Բացահայտվել է հետկորոնավիրուսային  երկարատև բորբոքման պատճառը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

Բացահայտվել է հետկորոնավիրուսային  երկարատև բորբոքման պատճառը

13:35 20.03.2022

Շվեդիայի Կարոլինսկի ինստիտուտի և Գերմանիայի Մյունխենի տեխնիկական համալսարանի գիտնականները պարզել են, որ իմունային բջիջների որոշակի տեսակ, որը կոչվում է մակրոֆագ, երկարատև բորբոքման պատճառ է  դառնում COVID-19-ի մեղմ ձևից հետո: Այս մասին հաղորդվում է Mucosal Immunology ամսագրում հրապարակված հոդվածում։

Հետազոտողները վերլուծել են 68 մարդկանց արյան նմուշները, ովքեր ունեցել են թեթև SARS-CoV-2 վարակ և համեմատել դրանք 36 մարդկանց արյան նմուշների հետ, ովքեր չունեին COVID-19: Մեկուսացվել են մակրոֆագները, որից հետո դրանք  խթանել են կորոնավիրուսի S-սպիտակուցով, ստերոիդներով և լիպոպոլիսաքարիդներով, որոնք իմունային պատասխան խթանող  անտիգենների բաղադրիչներ են։ Այնուհետև գիտնականները մակրոֆագների ՌՆԹ-ի հաջորդականությունն են սահմանել՝  որոշելու, թե որ գեներն են ակտիվացել ի պատասխան բուժման:

Արյան նմուշները հավաքվել են երկու անգամ՝ SARS-CoV-2-ով վարակվելուց երեքից հինգ ամիս հետո և 12 ամիս անց: Գիտնականները նաև չափել են էիկոզանոիդ ազդանշանային մոլեկուլների առկայությունը, որոնց բարձր մակարդակը կապված է բորբոքման հետ:

Պարզվել է, որ թեթև COVID-19-ով հիվանդ մարդկանց մակրոֆագները վարակվելուց հետո 3-5 ամսվա ընթացքում ցույց են տալիս գեների ակտիվության փոփոխություններ՝ կապված բորբոքային պատասխանների հետ։ Թեև հիվանդների մեծամասնությունը որևէ մշտական ​​ախտանիշ չի ունեցել, նրանց իմունային համակարգերն ավելի զգայուն են, քան այն մարդկանց, ովքեր չեն վարակվել կորոնավիրուսով: Նրանք նաև հայտնաբերել են էիկոզանոիդների և պրոբորբոքային լեյկոտրիենների բարձր մակարդակ, որոնք կարևոր դեր են կատարում ասթմայի զարգացման  ժամանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

09:44 23.06.2025

ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

09:42 23.06.2025

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...

Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել

09:31 23.06.2025

Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել

Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...

Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլել

09:22 23.06.2025

Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլել

Նյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ Reuters

09:15 23.06.2025

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ Reuters

ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև հինգ տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, հաղորդում է Reuters-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները կիրակի օրը համաձայնության եկան զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչպես պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջնական տեքստում վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի նաև 2029 թվականին», – ասվում է […] ...

Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում

09:08 23.06.2025

Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, հայտնում են նախարարությունից։ «Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև […] ...

BACK_TO_TOP