14:16 20.03.2022
Երբ նա 17 տարեկան էր, և անունն էլ Ռոզի էր, ուներ երազանք: Շաբաթ օրերին աշխատում էր Ջամայկայի Օչո Ռիոս քաղաքում գտնվող Calypso հագուստի խանութում և յուրաքանչյուր հերթափոխից հետո իր 5 ֆունտ աշխատավարձը հանձնում էր մորը: Նա խնայում էր իր Անգլիա մեկնելու համար, որտեղ հույս ուներ բուժքույր դառնալ:
Երևի թե հենց այդ ժամանակ շքեղ նախշերով կտորները հետաքրքրեցին նրան այնքան, որ հետագայում կրկին պիտի վերադառնար դրանց մոտ:
«Իմ ընտանիքը կվկայի,որ ես միշտ երազել եմ ունենալ իմ հագուստի բրենդը»,- պատմում է Մեգին:
Բայց հինգ տասնամյակ նա զբաղվել է բուքույրությամբ, սովորել և դասավանդել՝ ի վերջո դառնալով Վուլվերհեմփթոնի համալսարանի պատվավոր պրոֆեսոր: Բայց երբ Մեգին մոտեցավ իր 70-ամյակին, սկսեց մտածել.«Ժամանակն է առաջ գնալ»:
Հանգստյան օրերին սկսեց հաճախել ստարտափների համար նախատեսված դասընթացի, և 2019-ին, 72 տարեկան դառնալուց մի քանի օր առաջ, Մեգի Սքյուն թողարկեց հագուստի իր առաջին խմբաքանակը՝ Magi Rose-ը՝ «տարբերվող, զվարճալի հագնվելու համար, արձակուրդների կամ պարզապես զբոսանքի համար»:
Մեգին պատմում է, որ երբ 18 տարեկանում նավարկում էր դեպի Անգլիա ՝ Լոնդոնի Գայի հիվանդանոցում հարցազրույցի,ճամպրուկում ուներ կարմիր թավշյա վերնաշապիկ, որը գնել էր Calypso-ից և բզեզի տեսք ունեցող ոսկյա ժամացույց՝ հոր նվերը, ում համարում էին «շատ, շատ լավ մարդ»: Նա ֆինանսապես օգնում էր հարևաններին և նվիրատվություններ կատարում հիվանդանողցներին:
Սքյուն սկսեց աշխատել հիվանդանոցում և ամուսնացավ երկար մազերով մի տղամարդու հետ Լիվերպուլից, ով շատ էր նման Ջոն Լենոնին։ Ութ տարի անց նրանք բաժանվեցին , և Սքյուն փոքր դստեր հետ տեղափոխվեց Կանադա:
Այդ ժամանակ նա հանդիպեց իր երկրորդ ամուսնուն՝Մայքլին: Այժմ նրանք նշում են իրենց համատեղ կյանքի 4-րդ տասնամյակը:
Մեգի Սքյուն պատմում է, որ հագուստի բրենդ ստեղծելիս նյութական շահագրգռություն չկար: Պարզապես ուզում էր վաղեմի երազանքն իրականցնել և օգնել մարդկանց: Հաջող բիզնեսն այժմ Մեգիի համար միջոց է մարդասեր լինելու և Ջամայկայի հիվանդանոցներին հաճախակի ու շռայլ նվիրատվություններ կատարելու համար:
20:18 24.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր վնասներ է գրանցելԱտոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) նոր վնաս է գրանցել Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երեքշաբթի օրվա հայտարարությունից առաջ տեղի ունեցած հարձակումներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Երկուշաբթի օրը ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդին ներկայացված մանրամասն գնահատականից բացի, գործակալությունը նաև բացահայտել է Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր հարվածային կետեր՝ Իրանում իրավիճակի […] ...
20:08 24.06.2025
Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասինՀենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու սոցիալական ցանցերում հրապարակայնորեն հաջողություն չի մաղթել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Սիմոնե Ինձագիին։ Սա քննարկման թեմա է դարձել երկրպագուների շրջանում, գրում է Tuttosport-ը: «Ինձագիին ողջունել եմ մեր հանդիպման ժամանակ, բայց խուսափել եմ սոցիալական ցանցերում գրառում կատարելուց: Նա որոշում կայացրեց, մենք այն ընդունեցինք: Փակված […] ...
19:50 24.06.2025
Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետԻսրայելի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Ցաչի Հանեգբին խոստովանել է, որ անձամբ ներգրավված է Սիրիայի հետ ուղիղ բանակցություններում, հաղորդում է «Իսրայել Հայոմ» թերթը։ Իր տեղեկությունների համաձայն՝ Հանեգբին այս հայտարարությունն արել է հունիսի 22-ին՝ խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում։ Այնտեղ նա նաև հայտարարել է, որ Սիրիան, Լիբանանի հետ, «հարաբերությունները կարգավորելու թեկնածուներ» են Իսրայելի […] ...
19:30 24.06.2025
Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասինԱշխարհի ակումբային առաջնությունը կարող է օգնել մեզ հաղթահարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության հիասթափությունը, բայց սպին չի անցնում, իտալական La Repubblica-ի հետ զրույցում ասել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ցավը չի անցնում, դա վատ պարտություն էր: Բայց եկեք չմոռանանք այն ուղին, որը մեզ բերեց եզրափակիչ: Մենք հիանալի խաղեր անցկացրինք: Հետդարձի ճանապարհ, […] ...
19:22 24.06.2025
Թրամփը հույս ունի, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև ԱՄՆ-իցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև Միացյալ Նահանգներից։ «Չինաստանը այժմ կարող է շարունակել նավթ գնել Իրանից։ Հուսանք, որ նրանք այն մեծ քանակությամբ կգնեն նաև ԱՄՆ-ից», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...