17:28 16.03.2022
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը:
Ծրագրի շրջանակում, հաշվի առնելով միջազգային փորձը, բուհում մշակվել և ներդրվել են «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրիական և «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագրերը: Մշակվել է նաև հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմը՝ թեստային համապատասխան առաջադրանքներով, որոնք այժմ փորձաքննության փուլում են:
Բացմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանի տարբեր բուհերի ռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքում փոխվարչապետ Հ. Մաթևոսյանը շնորհավորել է ներկաներին նոր կրթական ծրագրերի ներդրման կապակցությամբ: Փոխվարչապետը, կարևորելով նման ծրագրերի իրականացումը, ընդգծել է, որ ժամանակակից գիտական և տեխնոլոգիական զարգացումները թելադրում են բարձրագույն կրթության բովանդակության և կազմակերպման ձևերի վերանայում՝ ուսումնառության վերջնարդյունքների բարելավման, կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման, աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդման, նորարարությունների ներդրման և այլ առումներով:
«Գիտելիքահենք տնտեսության ստեղծումն առաջնահերթ է դարձնում բարձրագույն կրթության գործընթացում հետազոտության և ուսումնառության միավորումը, ինչը հնարավորություն է ընձեռում պատրաստելու համապատասխան տեսական գիտելիքներով և գործնական հմտություններով ու կարողություններով մասնագետներ, որոնք մրցունակ կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային աշխատաշուկայում»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի խոսքերով` շատ կարևոր է, որ բուհական համակարգում ենթակառուցվածքների կատարելագործումը նպաստում է երկու նոր կրթական ծրագրերի ներդրմանը: Նա հույս է հայտնել, որ Բրյուսովի անվան պետական համալսարանում ներդրված բակալավրիական և մագիստրոսական նոր ծրագրերն աշխատաշուկայի համար որակյալ կադրեր կապահովեն:
«Մեր ցանկությունն է, որ նոր կրթական ծրագրերի շնորհիվ ունենանք բարձրակարգ մասնագետներ, որոնք կստեղծեն հայերենի, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառմամբ օժտված ծրագրեր: Այս ծրագրի կարևոր առավելություններից մեկը միջոլորտային կապերի և կրթական ծրագրերի համատեղումն է, քանի որ լեզվաբանական և ՏՏ կրթությունների համատեղմամբ մենք ստանում ենք նոր՝ մրցունակ մասնագիտություն և գիտական զարգացման ուղղություն»,- փաստել է Կարեն Թռչունյանը:
Նա նաև նշել է, որ նոր մասնագիտությունը կարող է մեծ պահանջարկ ունենալ բիզնեսի ոլորտում, որը պետության համար հավելյալ արժեքի ստեղծման ուղղությամբ նոր խթան է: Կարեն Թռչունյանը շնորհավորել է ծրագրի իրականացման կապակցությամբ` բուհի պատասխանատուներին մաղթելով կրթական ծրագրի շարունակականություն և բարձր արդյունքներ:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը ներկայացրել է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծման պատմությունը: Նա նշել է, որ 25-ամսյա տևողությամբ, 119 մլն դրամ արժողությամբ նորարարական ծրագրի իրականացման շնորհիվ Հայաստանում առաջին անգամ ուսումնասիրվել են ՏՏ համակարգերի լեզվաբանական ապահովման և լեզվաբանության մեջ արհեստական բանականության զարգացման խնդիրները: Կարինե Հարությունյանի խոսքերով՝ հայերենի տեխնոլոգիացման գործընթացը դանդաղ է իրականացվում` ի համեմատ այլ լեզուների:
«Պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում չեն պատրաստվում լեզվաբանության և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոլորտային մասնագետներ, որոնք կկարողանան իրականացնել թվային միջավայրերում հայերենի լիարժեք կիրառման ուղղությամբ հետազոտություններ և նորարարական մշակումներ` դրանք փոխկապակցելով օտար լեզուների հետ: Ուստի ծրագրի իրականացման առաջին իսկ փուլից նպատակ սահմանվեց զարգացնել կիրառական լեզվաբանության տեխնոլոգիահենք կրթությունը, օտար լեզուների փոխկապակցմամբ խթանել հայերենի կիրառությունը թվային միջավայրերում: Մեր մյուս կարևոր խնդիրն է եղել մշակել հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների նկարագիրը` համաեվրոպական լեզվաիմացության շրջանակներին համապատասխան և ներդնել հայերենի իմացության գնահատման առցանց գործիքակազմ»,- նշել է ռեկտոր Կարինե Հարությունյանը` ավելացնելով, որ գիտահետազոտական բոլոր նշված ուսումնասիրությունները կարող են իրագործվել Բրյուսովի անվան պետական համալսարանի նորաստեղծ «ՀայԼինգվոՏեք» կենտրոնում, որը ևս հիմնվել է դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Կենտրոնը, ինչպես բուհի ռեկտորն է վստահեցնում, կարող է դառնալ լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման գերազանցության հարթակ:
ԿԳՄՍ նախարարության կողմից արդեն հաստատվել են «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական և «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրիական մասնագիտական կրթական ծրագրերը. այժմ ընթացքի մեջ է այդ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացը, որից հետո Բրյուսովի անվան պետական համալսարանում կարող է նշված մասնագիտություններով ընդունելություն կազմակերպվել:
Կրթական նոր ծրագրերի շրջանավարտները կձևավորեն կոմպետենցիաներ, որոնք կիրառելի են թարգմանության, ձայնի ճանաչման, տեքստի մեքենայական վերլուծության, որոնողական համակարգերի, արհեստական բանականության և այլ ծրագրերում:
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:05 04.08.2025
Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակըԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...
14:50 04.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...