19:22 19.03.2022
Շիրակի մարզում փորձ է արվում զարգացնել անասնապահության մեկ այլ ճյուղ, որը տարածաշրջանի համար եզակի է համարվում։ Կրաշեն գյուղում տնտեսություն է հիմնել և այծաբուծությամբէ զբաղվում մասնագիտությամբ բժիշկ Արթուր Ստեփանյանը։
Առավոտ շուտ, լույսը բացվելու հետ առաջին գործը ուլերին կերակրելն է, հետո նոր միայն մայր այծերին։ Ցեղատեսակը շվեյցարական է, բնակության պայմանները` լեռնային բնակավայրին հարմար, որտեղ «պառավի ուլեր» արտահայտությունը ամենալավն բնորոշումն է, բայց տնտեսության տերն է ասում` կռվարար բնավորություն չունեն, լսող են, ենթարկվող, հեշտ հարմարվող։ Շիրակյան արոտավայրերը թույլ են տալիս այծապահությամբ զբաղվել, նույնիսկ ցուրտ ամիսներին բարձրանում են սարերը։
«Շատ դաժան պայմաններ են Կրաշենում, բայց օրինակ անցած տարվա դեկտեմբերին, որ անգամ կերի դեֆիցիտ կար, մեր այծերը սարում էին»,- ասում է այծապահ Արթուր Ստեփանյանը։
Արդեն 4 տարի է զանենյան տեսակի այծեր է պահում, աչքի են ընկնում բարձր կաթնատվությամբ։ Հաշվարկել է, ուսումնասիրել է անասնապահության այս ոլորտը, ասում է՝ կով կամ ոչխար պահելն այդքան ձեռնտու չէ, այծերն այս առումով բացառություն են։ Հատկապես, երբ կենդանու կաթն առավելություններ ունի։
«Այծի կաթն ունի առավելություններ ալերգիկ չէ, յուղայնությունը նույնն է, ինչ կովինը ,բայց ինքը խոլեստերին չի պարունակում ու ամենակարևորը՝ այծի կաթից հոտ չի գալիս բացարձակապես»։
Ֆերմերն ուսումնասիրել է Հայաստանում այծապահության փորձը։ Օրինակ՝ Վայոց Ձորի ու Սիսիանի շրջաններում տարածված է եղել, իսկ Շիրակի մարզում առաջին փորձն է սա, որը կարող է օրինակ դառնալ գյուղացիական տնտեսությունների համար։ Առայժմ 32 այծ է պահում, գլխաքանակն ավելացնելու, տոհմային անասնապահության այս ուղղությունը զարգացնելու ծրագրեր ունի։
«Մենք աշխատում ենք տոհմային բրենդ հանել, իսկ դա տարիների արխիվացիա է պետք և գլխաքանակ։ Մեկը եթե ուզում է տոհմային այծ կամ ոչխար առնի․ ստիպված գնում է, դրսից է բերում։ Աշխատում ենք մենք մեր տոհմային բրենդն ունենալ և կարողանանք ֆերմերի հետ համագործակցել»։
Այծի առատ կաթից պանիր է ստանում։ Պանրի տեխնոլոգիան ինքն է մշակել և ինքն էլ պատրաստում է։ Շիրակյան այծերի կաթից, օրինակ՝ իտալական ռիկոտո պանրատեսակն է ստանում։ Այծապահության հիմնական եկամուտն էլ ստացված պանիրն է, որը ոչ միայն տեղում, նաև դրսում է սպառում գտնում, ու մեծ բաժինը ռուսաստանյան շուկայինն է։
Այծերին ամեն ամիս ստուգիչ կիթ է նաև կատարում, որ քաշաճը որոշեն, ֆերմերն այս աշխատանքն էլ է մենակ անում, մասնագետներ չունի։ Սա խնդիր է ոչ միայն հողագործների, նաև անասնապահական տնտեսությունների համար։ Զբաղվածության խնդիր ունեցող համայնքներ են, բայց աշխատուժի պակասը չեն կարողանում լրացնել։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...