Ռուսաստանում տղամարդը Բարեկենդանի տոնը նշելիս վայր է ընկել սյան վրայից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+19.09 oC

Ռուսաստանում տղամարդը Բարեկենդանի տոնը նշելիս վայր է ընկել սյան վրայից

20:33 18.02.2018

Բարեկենդանի տոնակատարությունը քիչ էր մնում, որ ողբերգական ավարտ ունենար Ռուսաստանի Կեմերովո շրջանում։ «Բարեկենդանի սյունը» ավանդական խաղի ժամանակ, երբ բարձր սյան վերևում տեղադրած նվերի համար մագլցում են վերև, մի տղամարդ, չկարողանալով պահել հավասարակշռությունը, ընկնում է մոտ 7-8 մետր բարձրությունից։ Խաղի տեսագրությունը հայտնվել է համացանցում։

Հաղորդավարուհին դադարեցնում է խաղը և շտապօգնություն կանչում, որն էլ տղամարդուն հասցնում է հիվանդանոց։ Ըստ տեղեկությունների՝ տղամարդու կյանքը հաջողվել է փրկել, սակայն նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

28-ամյա տղամարդու մոտ արձանագրվել են կողոսկրերի և թիակի կոտրվածքներ, նրան համակարգչային տոմոգրաֆիա են արել, վերջինս գտնվում է բժիշկների  հսկողության ներքո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆիլիպինները կանչել է Չինաստանի դեսպանին

09:05 02.05.2024

Ֆիլիպինները կանչել է Չինաստանի դեսպանին

Ֆիլիպինների արտաքին գործերի դեպարտամենտը կանչել է Չինաստանի դեսպանին՝ բողոքելու Պեկինի կողմից Հարավչինական ծովում վիճելի Scarborough Shoal-ում ֆիլիպինյան նավերի դեմ ջրցան մեքենաների կիրառման դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ Ֆիլիպինները բողոքել է ձկնորսական նավերի դեմ Չինաստանի առափնյա պահպանության և ծովային ոստիկանության վտանգավոր զորավարժությունների և այլ գործողությունների դեմ։ Պեկինը հավակնում է Հարավչինական ծովի գրեթե ամբողջ […] ...

Ամուր գետի ջրի մակարդակը գերազանցել է նորման

08:46 02.05.2024

Ամուր գետի ջրի մակարդակը գերազանցել է նորման

Բլագովեշչենսկի մոտ Ամուր գետում ջրի մակարդակը նորման գերազանցել է 2,4 մետրով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ամուրի շրջանի գլխավոր վարչությանը։ Հինգշաբթի առավոտյան ժամը 6-ի գործառնական տվյալների համաձայն՝ մարզի հիմնական գետերի ջրի մակարդակը բարձրացել է։ Հաղորդագրության համաձայն՝ հիմնական գետերի ջրային պարունակությունը սովորականից զգալիորեն բարձր է։ Օրինակ՝ Ամուր գետի ջրի մակարդակը նորման գերազանցում է […] ...

Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի

08:38 02.05.2024

Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, իսկ փլատակների տակ մնացած մեքենաների թիվը՝ 23-ի, հայտնում է Xinhua-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Գուանդուն նահանգից Ֆուջյան նահանգ տանող արագընթաց մայրուղու վրա: Նշվում էր, որ մայրուղու փլուզման պատճառը կարող են լինել անցյալ […] ...

SpaceX-ը սկսել է տեղեր ամրագրել դեպի տիեզերք զբոսաշրջային թռիչքների համար

08:28 02.05.2024

SpaceX-ը սկսել է տեղեր ամրագրել դեպի տիեզերք զբոսաշրջային թռիչքների համար

Ամերիկյան SpaceX ընկերությունը սկսել է տեղեր ամրագրել դեպի տիեզերք զբոսաշրջային թռիչքների համար։ Այս մասին տեղեկություն է հայտնվել ընկերության կայքում։ Հետաքրքրվողների համար հասանելի կլինի չորս ուղղություն՝ դեպի Երկրի ուղեծիր, Միջազգային տիեզերակայան (ISS), Լուսին և Մարս։ Dragon և Starship հրթիռներով թռիչքների ժամանակ ընկերությունը տիեզերք մեկնող զբոսաշրջիկներին կտրամադրի տիեզերական կոստյում, սենսորային ձեռնոցներ և 3D տպիչով սաղավարտ: Այժմ հայտնի […] ...

Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը հիվանդացել է

08:20 02.05.2024

Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը հիվանդացել է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախընտրական միջոցառման ժամանակ ասել է, որ մրսել է։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։ «Ես մի փոքր մրսել եմ»,-ասել է Բայդենը Վաշինգտոնում կիսափակ միջոցառման ժամանակ: Հաղորդվում է նաև, որ ամերիկացի առաջնորդը խոսել է որոշակի խռպոտ ձայնով։ Մինչ այս՝ հատուկ դատախազ Ռոբերտ Հուրը զեկույց էր պատրաստել, որում […] ...

Ադրբեջանն ընդամենը փորձում է հակադարձել Ֆրանսիային, որն ի պատիվ իրեն, պաշտպանում է հայերին․ Ֆրանսիայի ՆԳ նախարար

23:59 01.05.2024

Ադրբեջանն ընդամենը փորձում է հակադարձել Ֆրանսիային, որն ի պատիվ իրեն, պաշտպանում է հայերին․ Ֆրանսիայի ՆԳ նախարար

Ֆրանսիայի Ներքին գործերի և Անդրծովյան տարածքների հարցերով նախարար Ժերալդ Դարմանեն ելույթ է ունեցել ու անդրադարձել Ադրբեջանի վարած քաղաքականությանը։ «Ադրբեջանը փորձում է օգտագործել Նոր Կալեդոնիայի հարցը՝ ոչ ի պաշտպանություն այս կամ այն ժողովրդի և ոչ էլ հանուն ժողովրդավարական սկզբունքների: Դրա համար, նախևառաջ, հարկավոր է, որ Արդրբեջանն ինքը ժողովրդավարական սկզբունքների կրող լինի, ինչը մեզ համար ամենևին ակնհայտ […] ...

BACK_TO_TOP