18:48 21.03.2022
Արթիկում նոր բժշկական կենտրոն կկառուցվի։ Ժամկետները հրատապ չեն, առայժմ հստակեցվում է մասնաշենքի կառուցման վայրը։ Ներկայումս գործող հիվանդանոցը, որը ոչ տիպային է՝ ընդամենը հարմարեցված բուժհաստատության, սպասարկում է ամբողջ Արթիկի տարածաշրջանի 55 հազարից ավելի բնակչության: 50-60 ականներին կառուցված շենքում իրականացվող կոսմետիկ կամ մասնակի վերանորոգումները վիճակից ելք չեն, շենքայինից բացի, Արթիկի բժշկական կենտրոնը բուժսարքավորումների նորացման անհրաժեշտություն ունի։
20 տարի առաջ հիվանդանոցի ամբուլատոր մասն է վերանորոգվել, իսկ 2006 թ․-ին ստացիոնար մասում մասնակի ու միայն կոսմետիկ նորոգում է եղել։ Հետո արված վերանորոգումներն արդեն բուժհաստատության միջոցներով են եղել։ Մինչև ստացիոնարում համեմատաբար բարվոք պայմաններ են ստեղծել, ամբուլատոր բաժանմունքն է շարքից դուրս եկել։
Ընտանեկան բժշկի սենյակ մտնելիս զգուշություն է հարկավոր, քանդված մանրահատակը հասցրել է մի քանի պացիենտի գետնին տապալել։ Բայց հիմա ամբուլատոր բաժանմունքի վերանորոգումից առավել, բուժանձնակազմի համար հրատապ է բուժսարքավորումների հարցի լուծումը։ Առաջնահերթ փոխելու անհրաժեշտություն ունեն սոնոգրաֆիայի, ռենտգեն և ԷԿԳ-ի սարքերը։ Նորերն ունենալու հույսով, արդեն հին ռենտգեն սարքը միջանցքում է հայտնվել, իսկ սոնոգրաֆիայինը էլի հին է, բայց դեռ օգտարգործում են։
«Էս սարքը 20 տարվա վաղեմություն ունի, ու էս ապարատով ես նայում եմ ամբողջ տարածաշրջանի բնակչությանը։ Շատ դեպքերում սարքավորումների պակասի պատճառով մեր բնակիչներին ուղղորդում ենք կա՛մ Գյումրի, կա՛մ Երևան, որպեսզի համապատասխան բժշկական հետազոտություն էնտեղ ստանան»,- ասում է Արթիկի ԲԿ փոխտնօրեն Տիրուհի Քարտաշյանը։
Ժամկետանց բուժսարաքավորումներից դեռ հրաժարվել չի լինում, դրանք արդիականացնելու հարցը սեփական միջոցներով լուծվող խնդիրներից չէ։ Հիվանդանոցում թեկուզ մասնակի, կոսմետիկ փոփոխությունները որոշակիորեն ազդում են դիմելության ցուցանիշի վրա։ 2020 թվականին ստացիոնար բուժում է ստացել 658 հիվանդ, 2021-ին՝ արդեն 826-ը։
Արթիկի տարածաշրջանի բնակչության համար նոր բժշկական կենտրոնի կառուցումը վաղուց է կառավարության օրակարգում։ Այժմ Արթիկի բժշկական կենտրոնն ընդգրկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ցանկում։ Արթիկում հարմար հողատարածք են փնտրում նոր կենտրոն կառուցելու համար։
«Քանի որ տարածքը բավականին մեծ է՝ շուրջ 1 հեկտարից ավելի, Արթիկում այդքան տարածք չկա, մենք փնտրտուքի մեջ ենք, որտեղ որ հնարավոր է՝ նույնիսկ անհատից գնել ինչ-որ չափ, մյուսն էլ համայնքից վերցնենք, մենք դա պարտադիր անելու ենք։ Հիմա համայնքը մի քանի հողամաս է առաջարկել, դրանք ուսումնասիրման փուլում են»,- նշել է Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը։
Տարածքի ընտրությունը աշխատակազմի քարտուղարը համարում է ամենաբարդ գործը։ Մի քանի տարածքներ դեռ ուսումնասիրում են, բայց դրանց ենթակայության, գործառնական նշանակության հարցերը դեռ կարգավորումներ են ստանալու։ Խոսքը 1 հեկտարից ավելի տարածքի մասին է, որն այս պահին Արթիկում դժվար է գտնել։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցելԻրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...
09:22 23.06.2025
Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլելՆյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...
09:15 23.06.2025
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ ReutersՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև հինգ տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, հաղորդում է Reuters-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները կիրակի օրը համաձայնության եկան զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչպես պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջնական տեքստում վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի նաև 2029 թվականին», – ասվում է […] ...
09:08 23.06.2025
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտումՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, հայտնում են նախարարությունից։ «Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև […] ...
09:00 23.06.2025
Պետդեպարտամենտը կոչ է անում ամերիկացիներին զգոն լինել Իրանին հարվածներից հետոԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել է ամերիկացի քաղաքացիներին զգոն լինել՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին աշխարհում աճող հակաամերիկյան տրամադրությունները, ասվում է Պետդեպարտամենտի՝ հունիսի 22-ին հրապարակված հաղորդագրության մեջ։ «Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը հանգեցրել է տրանսպորտային համակարգերի խափանումների և Մերձավոր Արևելքում օդային տարածքի պարբերական փակումների։ Կա ցույցերի հավանականություն ԱՄՆ քաղաքացիների և արտասահմանում շահերի դեմ։ Պետդեպարտամենտը խորհուրդ […] ...
08:50 23.06.2025
Սթարմերը և Թրամփը քննարկել են Իրանին բանակցությունների վերադարձնելու անհրաժեշտությունըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանին բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտությունը, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։ Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և հաստատել, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության համար։ «Նրանք քննարկել են Իրանի՝ բանակցությունների սեղանին […] ...