18:44 27.07.2018
Արդեն 6 ամիս է՝ Գյումրիում գործում է հացի սոցիալական արտադրամաս, որտեղ աշխատում կամ աշակերտություն են անում սոցիալապես անապահով ընտանիքների ու Գյումրիի խնամքի կենտրոնների շահառուները։ Արտադրամասը կոչվում է «Բոն ապետի»:
Հուլիսի 27-ին աշխատողների համար վարպետության դաս է անցկացրել ֆրանսահայ հացթուխ Գրեգ Գերգերյանը: Սովորեցրել է ֆրանսիական մրգային թխվածքների պատրաստման գաղտնիքները: Գրեգ Գերգերյանը մասնագիտությամբ ճարտարագետ է, իսկ թե ինչպես է ստացվել, որ սկսել է զբաղվել հացթուխի, հրուշակագործի աշխատանքով, իր համար եղել է սեփական բիզնեսն ունենալու ցանկություն: Ֆրանսիայում իր պատրաստած թխվածքների համը շատերն են ճաշակել: Հայկական թխվածքների տեսակներին էլ է ծանոթ, բայց ամենաշատը հետաքրքրված է լավաշ թխելու պրոցեսով: Վարպետ հրուշակագործը հացի արտադրամասի աշխատողներին ու աշակերտներին սովորեցնում է ինչպես պատրաստել ֆրանսիական մրգային տորթ։
«Բոն ապետի» հացի սոցիալական արտադրամասը հիմա 5 աշխատող ունի, նրանք էլ ունեն իրենց աշակերտները: Հատուկ խնամքի կենտրոնների սաներն են, ովքեր հաստատություններն ավարտելուց հետո մասնագիտություն ձեռք բերելու, աշխատանք գտնելու խնդիր ունեն: Իսկ նմանատիպ սոցիալական արտադրամասերը կոչված են լուծելու այս շահառուների զբաղվածության հարցը:
Սոցիալական արտադրամասերը խոցելի խմբերի՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին ևս կարող են մասնագիտանալու հնարավորություն տալ, բայց պատասխանատուները այստեղ էլ նշում են, այն խնդիրները, որոնք լուծել է հարկավոր, վերաբերում են պայմանների հարմարեցմանը:
19:20 04.08.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ19:20 04.08.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՕգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։ ...
19:08 04.08.2025
Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալՍարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...
18:54 04.08.2025
Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
18:43 04.08.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 20-20,5 ց, գարնանացան գարի՝ 17-17,5 ց։ ...
18:36 04.08.2025
Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարումԵրևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Արմեն Օհանյանի ու Հովհաննես Ղազարյանի մրցակիցները հայտնի են։ Օհանյանը կմենամարտի կոլումբացի Կլեմենտե Սոտոյի, իսկ Ղազարյանը` բրազիլացի Ֆեռնանդո Կլեյտոնի դեմ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...
18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակերՕգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...