Կիևում Սաակաշվիլիի կողմնակիցները կրկին պահանջում են Պորոշենկոյի հրաժարականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+18.09 oC

Կիևում Սաակաշվիլիի կողմնակիցները կրկին պահանջում են Պորոշենկոյի հրաժարականը

15:34 18.02.2018

Այսօր Կիևում կրկին հավաքվել էին Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հազարավոր կողմնակիցներ, որոնք պահանջում էին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը։ Այս անգամ ցույցը չի կարողացել գլխավորել անձամբ Սաակաշվիլին, քանի որ նրան անցած շաբաթ արտաքսել էին Ուկրաինայից Լեհաստան։

Սակայն Կիևն այսօր միայն բողոքի ակցիայով չսահմանափակվեց։ Առավոտից անհայտ զանգերի պատճառով Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում փակվել էր մետրոյի 6 կայարան, իսկ մետրոյի գնացքներն այդ կայարաններում կանգառ չէին կատարում։ Բանն այն է, որ անհայտ անձինք զանգահարել էին և հայտնել, որ մետրոյի կայարաններում պայթուցիկներ են տեղադրված։ Անվտանգության ուժերը փակել էին կայարանները և ստուգումներ էին իրականացնում։ Պայթուցիկի ահազանգերը այդպես էլ չհաստատվեցին, սակայն Ուկրաինայի մայրաքաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, ավելացել իրավապահների թիվը։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

14:17 08.05.2024

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ողջունում ենք այս հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով Ռուսաստանի ակնկալիքների մասին հարցին։ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան «պատրաստ է շարունակել աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման […] ...

Իսպանիան կարծում է, որ Ռաֆահի գործողությունը լուրջ հետևանքներ ունի Մերձավոր Արևելքի համար

13:55 08.05.2024

Իսպանիան կարծում է, որ Ռաֆահի գործողությունը լուրջ հետևանքներ ունի Մերձավոր Արևելքի համար

Իսրայելի ռազմական գործողությունը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում լուրջ հետևանքներ ունի Մերձավոր Արևելքում կայունության համար։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ «Ռազմական գործողությունը Ռաֆահում անընդունելի ռիսկերի է ենթարկում 1,4 միլիոն պաղեստինցի քաղաքացիներին և լուրջ հետևանքներ ունի տարածաշրջանի կայունության համար», – գրել է դիվանագետ X-ում։ Երեքշաբթի օրը Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, […] ...

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված

13:45 08.05.2024

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սպասված և անհրաժեշտ է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումը։ «Աշխատանքային օրվա ավարտին նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև։ Հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։ Ավելի վաղ վարչապետի […] ...

Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

12:18 08.05.2024

Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Պեկինը շնորհավորում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Չինաստանը շնորհավորում է նախագահ Պուտինին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Պուտինին, որում շնորհավորել է նրան վերընտրվելու կապակցությամբ», – ասել է նա՝ ի […] ...

Իսրայելի կողմից Ռաֆահի վրա հարձակումը կազդի ամբողջ աշխարհի վրա. Թուրքիայի ԱԳՆ խոսնակ

11:53 08.05.2024

Իսրայելի կողմից Ռաֆահի վրա հարձակումը կազդի ամբողջ աշխարհի վրա. Թուրքիայի ԱԳՆ խոսնակ

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին սոցհարթակում կատարած գրառմամբ անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին: Նա նշել է, որ Իսրայելի կողմից Գազայի Ռաֆահ քաղաքի ուղղությամբ ռազմագործողությունը ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև ամբողջ աշխարհի վրա է ազդելու: «Պայման է, որ Իսրայելն անհապաղ դուրս գա օկուպացված Ռաֆահի սահմանային անցակետի Գազայի հատվածից: Ռաֆահում և անցակետում […] ...

Boeing 767-ը վթարային վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում

11:12 08.05.2024

Boeing 767-ը վթարային վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում

Boeing 767 բեռնատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։ Պատճառը եղել է վայրէջքի սարքի չբացվելը, որը կարևոր բաղկացուցիչ է ինքնաթիռների թռիչքի համար: Դրա վրա հենվում է օդանավը չվերթի ժամանակ: Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։ ...

BACK_TO_TOP