Facebook-ը կստուգի քաղաքական գովազդի պատվիրատուներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+23.09 oC

Facebook-ը կստուգի քաղաքական գովազդի պատվիրատուներին

21:01 18.02.2018

Facebook սոցիալական ցանցը մտադիր է ԱՄՆ-ի տարածքում ստուգել քաղաքական գովազդի պատվիրատուներին։ Նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների հետ կապված՝ հայտնի սոցցանցը քաղաքական գովազդի տեղադրման իրավունք կտա միայն ստուգված պատվիրատուներին։

Ինչպես հայտնում է ընկերության գլոբալ քաղաքականության հարցերով տնօրեն Քեթի Հարբաթը, որպեսզի պատվիրատուների տեղակայման վայրը հաստատվի, նրանց կուղարկվեն նամակներ ԱՄՆ փոստային ծառայությամբ։ Դա արվում է օրենսդիր մարմինների պահանջներին համապատասխանելու համար, որոնք քննադատում էին սոցցանցերին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողի վրա զգալի ազդեցություն ունենալու համար։

Քեթի Հարբաթ

Այս հողի վրա էին ծագել 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություներում ՌԴ-ին ուղղված մեղադրանքները՝ սխալ տեղեկություն տարածելու և ընտրողին ապակողմնորոշելու ճանապարհով ցանկալի արդյունքի հասնելու մասին։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ԱՄՆ-ում պաշտոնական մեղադրանք է ներկայացվել ՌԴ 13 քաղաքացու՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:04 16.06.2025

Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիբոյեդովի փ. 21/5-60 շենքեր, Ադոնցի փ. 21/2-21/3 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. «Արփա Սևան» ԲԲԸ, Շրջանցիկ Թունել՝ «Ջերմատնային տնտեսությունների վարչություն» ոչ բնակիչ-բաժանորդ, «Հայ արիներ» Հայկազունների ազգային […] ...

«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի

20:55 16.06.2025

«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի

«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել միայն պորտուգալական ակումբներում` «Ֆեյրենսեում», «Լեյրիայում», «Ռիու Ավեում», «Բրագայում» և այլուր։ Նա 2024/25 մրցաշրջանում եղել է «Ֆեյրենսեի» ավագը, 32 խաղում գոլային փոխանցում է գրանցել։ ...

Իսրայելը թիրախավորել է Իրանի պետական հեռուստաընկերությունը

20:46 16.06.2025

Իսրայելը թիրախավորել է Իրանի պետական հեռուստաընկերությունը

Իսրայելը հարված է հասցրել Իրանի պետական ​​հեռուստաընկերության շենքին: Ավիահարվածի պատճառով ընդհատվել է ուղիղ հեռարձակումը: Այս մասին հայտնել է Mehr լրատվականը: Նշվում  է, որ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ուղիղ հեռարձակումների կադրերը ցույց էին տալիս հեռարձակողի գլխավոր գրասենյակին հասցված մեծ վնասը։ Հրդեհից առաջացած ծուխը տեսանելի էր քաղաքի որոշ հեռավոր շրջաններից։ ...

ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետ

20:34 16.06.2025

ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...

Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

20:21 16.06.2025

Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

20:12 16.06.2025

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...

BACK_TO_TOP