Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

10:31 24.03.2022

Տուբերկուլոզը մարդկությանը հնուց հայտնի հիվանդություններից մեկն է: 19-րդ դարում՝ 1982 թվականի մարտի 24-ին, տուբերկուլոզի հարուցիչը հայտնաբերեց և հիվանդության վարակիչ բնույթը հաստատեց գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխը:

1990-ական թվականներից Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մեծ ուշադրություն է դարձվում տուբերկուլոզի դեմ պայքարին, մշակվում և ներդրվում են հակատուբերկուլոզային ծրագրեր երկրագնդի տարբեր երկրներում: Սակայն, չնայած տարվող մեծածավալ աշխատանքներին, բազմաթիվ երկրներում տուբերկուլոզը այսօր էլ մնում է լուրջ խնդիր, նույն ԱՀԿ գնահատականով` յուրաքանչյուր տարի արձանագրվում է այս հիվանդության մինչև 10-11 մլն նոր դեպք:

Արցախի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարը իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի կողմից` համագործակցելով ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի հետ, որի շնորհիվ ապահովվել է հակատուբերկուլոզալին դեղորայքի և լաբորատոր պարագաների անխափան տրամադրումը:

Տարիների փորձը ցույց է տալիս, որ տուբերկուլոզի դեմ պայքարը պետք է հիմնվի կանխարգելման, վաղ հայտնաբերման, ժամանակին բուժման և պատշաճ վերահսկողության վրա: Այն պետք է լինի շարունակական` հիվանդության տարածումը կանխելու համար:
Տուբերկուլոզի պրոֆիլակտիկայի հիմքը այսօրվա դրությամբ հանդիսանում է ԲՑԺ-ով վակցինացիան: Այն անց է կացվում նորածիններին, ծննդատանը՝ կյանքի առաջին օրերի ընթացքում:

2012թ.-ից ԱՀ Կառավարության և Առողջապահության նախարարության ջանքերով ձեռք բերված շարժական թվային ֆլյուորոգրաֆիկ սարքի միջոցով «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ կողմից իրականացվում են պլանային կանխարգելիչ ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ ք. Ստեփանակերտի ուսումնական հաստատություններում, ԱՀ շրջկենտրոններում և մի շարք գյուղական, այդ թվում հեռավոր բնակավայրերում, որը կրում է շարունակական բնույթ:

Այս ծրագրի իրագործումը թույլ է տալիս հայտնաբերել ոչ միայն տուբերկուլոզի դեպքերը վաղ շրջանում, այլև հայտնաբերել շնչառական օրգանների այլ հիվանդություններ՝ բարորակ և չարորակ ուռուցքներ, թոքաբորբեր և այլն:

Վերջին տարիների ընթացքում տուբերկուլոզի, այդ թվում` բազմադեղորայքակայուն, բուժման արդյունավետությունը Արցախում 90%-ից բարձր է, ինչը ԱՀԿ չափանիշներով համարվում է լավ արդյունք:

Ի գիտություն Արցախի բնակչությանը, ԱՀ-ում տուբերկուլոզի առումով հետազոտումը և բուժումը իրականացվում է պետպատվերի շրջանակներում, անվճար, «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

08:00 23.06.2025

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

Հունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

23:44 22.06.2025

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

23:29 22.06.2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

23:20 22.06.2025

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

22:58 22.06.2025

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...

BACK_TO_TOP