20:46 25.03.2022
Իրական կյանքն ու թատրոնը միշտ եղել են միախառնված, կյանքում կատարվող իրադարձությունները շատ հաճախ երևակվել են բեմից և հանդիսատեսից յուրաքանչյուրը բեմադրության մեջ գտնում է իրեն հարազատ կամ բնորոշ կերպարը, ընկալում այն ուղերձները, որոնք արդիական են։ Գյումրիի դրամատիկական թատրոնի վերջին տարիների գրեթե բոլոր ներկայացումների թեմաները ժամանակի շունչն ունեն, որոնք և դառնում են ամենավարկանիշային ու հազարավոր հանդիսականով բեմադրություններ։
«Պիտի կարողանաս միշտ նոր մտքեր ու նոր գաղափարներ բերես թատրոն, խոսես այսօրեական շեշտադրումներով և արդյունքում կունենաս էն, ինչ էսօր մենք ունենք։ Իսկ ինչ մնում է գյումրեցի հանդիսատեսին, ասեմ, որ սիրում են թատրոն, հաճախում են, իսկ մենք էլ փորձում ենք ինչքան հնարավոր է ներկայացումներ բեմադրել տարբեր ժանրերի ու տարբեր հասարակության շերտերի համար»,- նշում է Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։
Դրամատիկական թատրոնի համագործակցությունն է նաև հաջողված երիտասարդ դրամատուրգների հետ, բեմադրում է պիեսներ, որոնք ժամանակակից ստեղծագործողներինն են։ Գունեղ դեկորացիաներով ու մասսայական տեսարաններով հանդիսատեսին զարմացնող թատրոնն արդեն համատեղ ներկայացումներ է բեմադրում նաև օտարազգի բեմադրիչների հետ։
«Մտորումների» թատրոնը Գյումրիում բացվեց երկու տարի առաջ։ Պատմական հին շենքի փոքրիկ սրահում երիտասարդ և ուսանող դերասանները գրական ստեղծագործություններն ու պիեսները հանդիսատեսին են մատուցում նոր ձևաչափով, նոր մոտեցումներով։ Մեծ բեմի փոխարեն փոքր սրահում դերասանների խաղն ավելի անմիջական է, իսկ հանդիսատեսի հետ շփումն՝ ավելի ինտերակտիվ։
«Շատ կարևոր է թատրոնը ընդհանրապես մեր կյանքում, որովհետև թատրոնը մի քանի արվեստների տեսակներ է իր մեջ սինթեզում՝ նկարչություն, երաժշտություն, գրականություն և այլն։ Թատրոնը մարդու հոգեկերտվածքի վրա շատ կարևոր ազդեցություն ունի, դրա համար մենք մեր թատրոնը ստեղծեցինք հանդիսատեսի հետ զրուցելու համար։ Մենք չունենք վարագույրներ, չունենք բեմ, ոչ մի բան չունենք, միայն դերասանն է ու հանդիսատերը»,- նշում է Գյումրիի «Մտորումների» թատրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
Գյումրիի տիկնիկային թատրոնի դերասանների համար աշխատանքն ավելի պատասխանատու և դժվար է։ Ժամանակակից ու գունեղ լինելուց բացի, պետք է ունենան նաև կրթող գործառույթ։ Փորձում են հին ու նոր ներկայացումները բեմադրելիս հաշվի առնել նաև փոքրիկ հանդիսատեսի պահանջներն ու դահլիճում ապահովել մանկական հեքիաթին բնորոշ միջավայր։
«Մենք վերջին շրջանում փորձում ենք մեր ունեցած հին ներկայացումները նոր շնչի բերել ու նաև դրան զուգահեռ նոր ներկայացումներ ենք բեմադրում և փորձում ենք երեխաներին բերել թատրոն՝ պոկելով օն լայն աշխարհից, ինչը շատ բարդ է»,-ասում է Գյումրիի ՍՏ․Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենի ԺՊ Արմինե Մանուկյանը։
Մասնագիտական տոնի առիթով մարզպետի հետ հանդիպմանը Գյումրիի թատրոնների ղեկավարները նաև ունեցած խնդիրներից ու դժվարություններից են խոսել։ Թատրոններն ունեն վերանորոգումների, գույքի ու տեխնիկայի նորացման անհրաժեշտություն։
«Գյումրիի և մարզի համար ձեզանից յուրաքանչյուրի կատարած աշխատանքը շատ կարևոր է, ակնածանքով եմ վերաբերվում ձեր աշխատանքին։ Այո՛, մենք ամենաբարդ ժամանակներն անցել ենք և կարծում եմ, որ համատեղ ջանքերով շատ բան կարող ենք անել»,- նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Թատրոնների պատասխանատուները խոսել են նաև այս տարվա ծրագրերից, առաջիկայում նախատեսվում են միջազգային փառատոների մասնակցություն և հյուրախաղեր արտերկրում։ Իսկ ամենասպասված «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունից Գյումրիի դրամատիկական թատրոնի սպասելիքները մեծ են։ Թատրոնը այս տարի ներակայացված է 5 անվանակարգերում։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...