Շիրակի մարզի հողագործների մեծ մասը վարուցանքից առաջ հողի փորձաքննություն չի կատարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Շիրակի մարզի հողագործների մեծ մասը վարուցանքից առաջ հողի փորձաքննություն չի կատարում

18:33 26.03.2022

Հողի գերպարարտացումից խուսափելու, ժամանակին ու ճիշտ սնուցում ապահովելու համար մինչև վարուցանքը հողի լաբորատոր փորձաքննությունն անհրաժեշտություն է։ Հայաստանի խոշոր ֆերմերային տնտեսությունները գյուղատնտեսական սեզոնի մեկնարկից առաջ հիմնականում ցանքատարածքների որակի ստուգում կատարում են, որպեսզի հեկտարներով մշակվող ցանքերից հետո բավարար բերք ստանան։ Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունների գերակշիռ մասը հողը լաբորատոր անալիզի չի ենթարկում, թեև բերքատվության բարձրացման առումով այն առաջնային է։

«Հողի փորձաքննություն իրականացնելն աջակցություն է գյուղատնտեսությանը, այսինքն՝ հողի անալիզով կարող ենք որոշել հողի բաղադրությունը, պարունակվող սննդարար տարրերը, աղայնությունը, հիմնային կամ թթվային միջավայրերը։ Այն բոլոր ֆակտորները, գործողություններն են, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսին լավ բերք ստանալու համար», – ShantNews.am-ի հետ զրույցում պարզաբանել է  Շիրակի գյուղատնտեսական քոլեջի հողի լաբորատորիայի պատասխանատու Սիրանուշ Աստոյանը։

Հայաստանի խոշոր հողօգտագործողները՝ հիմնականում բանջարանաբոստանային կուլտուրաների մշակությամբ և այգեգործությամբ զբաղվողները, վնասներ չկրելու համար պարտադիր կատարում են հողի փորձաքննություն, որի համար հաճախ մեծ միջոցներ են ծախսում։ Միջին տնտեսվարողների շրջանում ևս հողի լաբորատոր փորձաքննություն անկցացնելը դառնում է պահանջված կամ անհրաժեշտ։

 

Շիրակի մարզում 78 հազար հեկտար վարելահողերի 21 հազար հեկտարից ավելի ցանքատարածքներում հացահատիկ է մշակվում, որի բերքատվությունը կախված է ոչ միայն սերմացուի, նաև հողի որակից ու ճիշտ պարարտացումից։ Գյուղացիական շատ տնտեսությունների հողատարածքները քիչ են, հողօգտագործողն էլ այս պարագայում առաջնորդվում է իր իմացածով, փորձած թանը անփորձ մածունից լավ է տարբերակով։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծության և հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշել է, երբ հնարավորություններն ստեղծվեն, փոքր տնտեսվարողները ճշգրիտ գյուղատնտեսություն վարելու և առողջ արտադրություն կազմակերպելու համար հողի փորձաքննություն իրականացնելուն անցում կկատարեն աստիճանաբարէ աչքի առաջ ունենալով արդեն հարևան հողօգտագործողների փորձը։

«Սա ստրատեգիական նշանակության խնդիր է, որովհետև հողի որակի պահպանումը ինքնին առողջ ապրելակերպ է, առողջ սնունդ-արտադրություն կազմակերպելու կարևորագույն բաղադրիչներից մեկն է», – նշել է Գագիկ Թովմասյանը։

Շիրակի գյուղատնտեսական քոլեջի հողի անալիզի լաբորատորիան լիարժեք կգործարկվի ապրիլից։ Հողի որակի պարզաբանման, փորձաքննության ծառայություններ լաբորատորիան կմատուցի մարզի բոլոր հողօգտագործողներին։ Ժամանակակից սարքերը հնարավորություն են տալիս մի քանի ժամում ստանալ հողի բաղադրության մասին անհրաժեշտ տեղեկատվությունը։

«Գործընթացն ավտոմատացված է, հնարավորինս քչացվել է մարդու միջամտությունը։ Հողի նմուշը լաբորատորիայում չորացվում է, զտվում՝ կախված նրանից, թե տվյալ հողի մեջ ինչի պարունակությունն է որոշվելու՝ սննդարար տարրեր, թթվայնություն, մենք ռեագենտը տեղավորում ենք համապատասխան սարքի մեջ, որտեղ մեկ րոպե սրվակը պտտվելուց հետո էկրանին հայտնվում է տվյալ նյութի պարունակությունը ցույց տվող թիվը», – մանրամասնում է Սիրանուշ Աստոյանը։

Հողի փորձաքննությունը լաբորատորիայում ֆերմերային թե փոքր հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսությունների համար անվճար չէ։ Նույն հիմունքներով հողի փորձաքննություն Շիրակի մարզում առայժմ միայն կատարվում է Գյումրիի սելեկցիոն կայանում։ Հայաստանի ագրարային համալսարանը նախատեսում է նման լաբորատորիաներ ստեղծել նաև Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Նոր լաբորատորիան բուն գործառնական նշանակությանը կանցնի մինչ մարզում գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP