11:56 19.02.2018
Մինչ 2018թ.-ի ավարտը նախատեսվում է ավարտել առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման մեկնարկը: Առաջիկա ծրագրերի մասին այսօր խոսել է Առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման համձնաժողովի ղեկավար Վարդևան Գևորգյանը: Կառավարության որոշմամբ մեկնարկել է Էլեկտրոնային համակարգի ձեռքբերման գործընթացը: Ձեռք են բերվել էլեկտրոնային համակարգը և համապատասխան սարքավորումները:
«Ներդրման գործընթացը սկսել է 2017թ.-ից: Այն իրենից ներկայացնում է մեկ միասնական տեղեկատվական հարթակ, որի օգտատերերն են բուժհաստատությունները, ՀՀ քաղաքացիները և բժշկական պետական այլ կառույցներ: Նպատակն է էլեկտրոնայնացնել բժշկական հաստատություններում առկա բժշկական տվյալները, որպեսզի այլևս կարիք չլինի անկետաները տեղից տեղ տանելու: Վերջնական ներդրման արդյունքում թվային համակարգ կունենանք, որը կներառի ՀՀ բոլոր քաղաքացիների անկետաները և հասանելի կլինի բուժող բժիշկին, իսկ բժիշկն էլ տիրապետելով հիվանդի բժկական պատմագրին, կկարողանա առավել արդյունավետ ծառայություն մատուցել», – մանրամասնեց Վարդևան Գևորգյանը:
Առաջին անգամ armed.am համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի նույնականացման քարտի տվյալները: Առանց դրա մուտք գործելու հնարավորություն առայժմ չկա, սակայն նախատեսվում է նաև համակարգի մոբայլ տարբերակի մշակումը: Այժմ կայքում ներառված են 480՝ պետպատվեր իրականացնող բուժհաստատությունները՝ դրանց հասցեներն ու բժշկական անձնակազմը: Իրականացվել են դասընթացներ այդ բուժհաստատությունների օպերատորների համար: Էլեկտրոնային համակարգը 2017թ.-ի հոկտեմբերից ընդգրկել է նաև սոցփաթեթի շրջանակներում իրականացվող սպասարկումները: Արդեն իսկ շուրջ 100 000 շահառուների համար ապահովագրական սպասարկումը իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:
«Կայքում հասանելի է պետպատվեր իրականացնող 480 բուժհաստատությունների քարտեզը: Այս տարի նախաստեսված է ներդրում իրականացնել ամբողջ ՀՀ տարածքում՝ ներառելով լիցենզավորված բուժհաստատությունները և դեղատները: Նախապատրաստական դասընթացներ կիրականցվեն նաև բուժանձնակազմի համար», – նշեց Վարդևան Գևորգյանը:
21:14 03.08.2025
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժածԱյսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...
20:46 03.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՕգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...
20:18 03.08.2025
Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանցԱնցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...
19:50 03.08.2025
Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխըԿամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...
19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-նԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...
19:00 03.08.2025
Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համարԵգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...