«Հիմնադիր Խորհրդարան»-ը ողջունել է Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ կատարվող գործողությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+28.09 oC

«Հիմնադիր Խորհրդարան»-ը ողջունել է Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ կատարվող գործողությունները

11:25 28.07.2018

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա Ծռեր խմբավորումը հայտարարություն են տարածել, որով ողջունում են Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու և կալանավորելու ուղղությամբ՝ նոր իշխանությունների օրոք՝ իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերն ու այն համարել Թավշյա հեղափոխության կարևորագույն արդյունք և իրողություն:

«Այս որոշումը ոչ միայն արդար հույս է ծնում Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի եւ 1998 – 2008 թվականներին մեր իրականության մեջ տեղ գտած և բազում զոհերով զուգորդված հանցագործությունների բացահայտման եւ արդարության հաստատման ուղղությամբ,  այլև կարևորագույն քայլ է հանդիսանում կապված Հայաստանում, հատկապես 1998թ․-ից սկսյալ, Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու եւ ժողովրդի իշխանությունը զավթելու գործողություններին իրավական գնահատական տալու եւ դրանով հանդերձ՝ ապագայում դրանք երբեւէ թույլ չտալու առումով։

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների նրա վարած ապազգային քաղաքականությունը հիմնականում արտացոլվել է հետեւյալում․

  • Արցախի հիմնահարցի շահարկում, միաժամանակ՝ Արցախի հարցում դավաճանական եւ պարտվողական քաղաքականության որդեգրում
  • Հայաստանի ինքնիշխանության զիջում օտար ուժերին, հատկապես՝ Ռուսաստանին
  • Քրեաօլիգարխիկ համակարգի ձեւավորում, եւ քրեական համակարգի ներթափանցում պետական ու հանրային բոլոր ոլորտներ,  հակապետական, հակազգային եւ հակամարդկային, կլանային եւ անձնական շահերի ծառայող քաղաքականության վարում

Իհարկե, մինչեւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը մեր երկրի կառավարման համակարգում արդեն տեղ էին գտել նշված խեղումները, սակայն իր պաշտոնավարման տարիներին Ռոբերտ Քոչարյանը աննախադեպ կործանարար չափերի հասցրեց դրանք եւ Հայաստանը «նոր որակով» կառավարելու լծակները Մարտի 1-ի արդյունքում հանձնեց իր հանցակից գործընկեր Սերժ Սարգսյանին, որն էլ իր հերթին հաջորդ տասնամյակում երկիրը վերածեց բռնապետության եւ այն կանգնեցրեց անդունդի եզրին։

Կրկին ողջունելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը եւ Սասնա Ծռեր խմբավորումը հույս են հայտնում, որ այս քայլը ոչ միայն կծառայի բազում մարդկանց խեղված ճակատագրերի շուրջ արդարության հաստատմանը, այլեւ կհանդիսանա անցյալի կործանարար քաղաքականությունից  անվերադարձ շրջադարձ կատարելու վճռական քայլ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

09:45 05.08.2025

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

Արաբական ցեղային ուժերը կրակ են բացել Սիրիայի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնի՝ Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերի ուղղությամբ՝ խախտելով հուլիսի 19-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ Sham TV-ի փոխանցմամբ՝ Աթիլ արվարձանում բնակելի շենքերի վրա կրակ են բացել ծանր գնդացիրներից և նռնականետերից: Տեղի դրուզ ինքնապաշտպանության ուժերը պատասխանել են՝ հարձակվելով տարածքում գտնվող աշխարհազորայինների դիրքերի վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

09:35 05.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

Իսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա հայտարարության համաձայն՝ հարձակման նպատակն էր վերացնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների անդամին։ Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասում։ Լուծարված ռադիկալի անունը, մասնագիտությունը կամ պաշտոնը չեն նշվում։ ...

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

09:33 05.08.2025

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 21/13-23/7, 31-31/9 շենքերի, 21/10-31/5 տների ջրամատակարարումը: ...

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

09:24 05.08.2025

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

Վենեսուելայի տնտեսությունը Հարավային Ամերիկայում ցուցաբերում է ամենաբարձր աճի տեմպը՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին աճելով 7.71%-ով, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Վենեսուելան շարունակում է առաջատար լինել Հարավային Ամերիկայում աճի տեմպերով։ Առաջին եռամսյակի արդյունքներով աճը կազմել է 9%, երկրորդ եռամսյակում՝ 6.65%։ Սա թույլ է տալիս գնահատել իրական ՀՆԱ-ի նախնական աճը տարվա առաջին կեսին 7.71%», – […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:15 05.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

09:10 05.08.2025

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի փոփոխություններ կատարել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի ինտերիերում, այդ թվում՝ ավելացնել ավելի շատ ոսկեգույն զարդարանք, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մասնավորապես, Օվալաձև աշխատասենյակի առաստաղին կավելացվի լրացուցիչ ոսկեզօծ զարդարանք։ Ինչպես նշվում է, ամերիկացի առաջնորդի գրասենյակում ներկայումս ընթանում են տարեկան պլանային վերանորոգման աշխատանքներ, և սպասվում է, որ […] ...

BACK_TO_TOP