Ո՞րն է շաքարավազի ամենաանվտանգ փոխարինողը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Ո՞րն է շաքարավազի ամենաանվտանգ փոխարինողը

22:43 02.04.2022

Առողջ ապրելակերպի փորձագետ Եկատերինա Դավիդովան Moslenta-ին տված հարցազրույցում նշել է օրգանիզմի համար շաքարավազի ամենաանվտանգ փոխարինողը։

«Այսօր աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ հավատարիմ են  առողջ սննդակարգին: Շաքարավազի կրճատումը խելամիտ սպառմանն ու առողջ ապրելակերպին  անցնելու անբաժանելի մասն է: Այնուամենայնիվ, նման սահմանափակումները հաճախ դժվար է ընկալում մեր օրգանիզմը»,- ասել է նա:

Մասնագետը բացատրել է, որ կարևոր է ոչ թե օրգանիզմը տանջել շաքարավազի լիակատար բացառմամբ, այլ աստիճանաբար անցնել ավելի անվտանգ փոխարինիչների։ Տարբերակներից մեկը ստեվիան է՝ մեղրախոտը, որը, ըստ նրա, շաքարավազի ամենալավ փոխարինողն է։

«Բացի այդ, խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել ճիշտ նախուտեստներին՝ հացահատիկային և սպիտակուցային սալիկներ, չոր մրգեր և հատապտուղներ»,- նշել է փորձագետը՝ ավելացնելով, որ այդպիսի սալիկներն իրենց համով չեն զիջում ոչ այնքան առողջարար քաղցրավենիքներին, սակայն դրանք բազմապատիկ ավելի օգուտներ են տալիս։

Մեղրախոտը բնական քաղցրացուցիչ է, որը հիմնված է ստեվիոզիդի վրա: Հայտնի է, որ այն նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակը, նորմալացնում է զարկերակային ճնշումը և ի վիճակի է կարգավորել քաշը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պնդում է, որ իրավունք ունի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներին

14:25 23.06.2025

Իրանը պնդում է, որ իրավունք ունի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներին

Միացյալ Նահանգների ագրեսիան «արձակել է Իրանի ձեռքերը», այսուհետ Թեհրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել ամերիկյան շահերի և ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին: «Հանցագործ Ամերիկան ​​արձակել է Իրանի զինված ուժերում իսլամի զինվորների ձեռքերը՝ ամերիկյան շահերի և բանակի դեմ գործելու համար», – նրա հայտարարության […] ...

Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարներին կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Վրաստանի որոշ քաղաքական գործիչների նկատմամբ

14:17 23.06.2025

Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարներին կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Վրաստանի որոշ քաղաքական գործիչների նկատմամբ

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը խոստացել է երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարներին առաջարկել պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների մեջ ենթադրաբար ներգրավված վրացի քաղաքական գործիչների նկատմամբ։ «Մենք այսօր կքննարկենք Վրաստանի հարցը ։ Իհարկե, այնտեղ իրավիճակը մտահոգիչ է… Ես կրկին կառաջարկեմ պատժամիջոցներ կիրառել բռնության և մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված անձանց նկատմամբ, քանի որ Վրաստանը […] ...

Խաչանովը բարելավել է դիրքը

14:09 23.06.2025

Խաչանովը բարելավել է դիրքը

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով ու 2240 միավորով այժմ աշխարհի 19-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10430), երկրորդը Կառլոս Ալկարասն (Իսպանիա, 9300) է, երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500)։ Չորրորդ տեղ է բարձրացել Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650)։ Հնգյակը եզրափակում […] ...

Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

14:00 23.06.2025

Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Հունիսի 15-ին՝ ժամը 21․00-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 22-ամյա մի երիտասարդ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 20․00-ի սահմաններում մայրաքաղաքի 20 և 27 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի […] ...

Կալաս. Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինի

13:53 23.06.2025

Կալաս. Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինի

Հորմուզի նեղուցի փակումը Իրանի կողմից հսկայական սպառնալիք կլինի, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական ​​լուծման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ հանդիպմանը ժամանելուց հետո: «ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական ​​լուծման վրա։ Նրանք հատկապես մտահոգված են լարվածության սրման սպառնալիքով, որի հետևանքները կարող են […] ...

Արաչին ընդգծել է Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության «անգործությունը»

13:45 23.06.2025

Արաչին ընդգծել է Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության «անգործությունը»

Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության անգործությունը հետևանքներ կունենա բոլորի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Այս ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության  լռությունն ու անգործությունը լայնածավալ հետևանքներ կունենան բոլոր պետությունների համար», – նրա խոսքերն է մեջբերում Արաղչիի մամուլի ծառայությունը։ Իրանի արտաքին գործերի […] ...

BACK_TO_TOP