4,350 միլիոն դրամ համաֆինանսավորում քաղաքային բյուջեից՝ Գյումրիի թիվ մեկ ավագ դպրոցի ճարտարապետական արժեք պատշգամբի հիմնանորոգման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

4,350 միլիոն դրամ համաֆինանսավորում քաղաքային բյուջեից՝ Գյումրիի թիվ մեկ ավագ դպրոցի ճարտարապետական արժեք պատշգամբի հիմնանորոգման համար

19:20 29.03.2022

Այսօր Գյումրիի ավագանու հաստատմանն է ներկայացվել Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և մարզադահլիճի հատակի հիմնանորոգման համար գումար հատկացնելու նախագիծը։ Պատմաճարտարապետական արժեք պատշգամբի և մարզադպրոցի հատակի հիմնանորոգման նախագիծը դեռ երկու տարի առաջ կազմել էր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, բայց աշխատանքների մեկնարկի համար պարտադիր է նաև համայնքի 10 տոկոս համաֆինանսավորումը։

«Խնդիրն այն է, որ 10 տոկոս համայնքը պիտի ներդրում կատարի, որ  ծրագիրը շարունակություն ունենա, և շինարարության համար մրցույթ հայտարարվի։ Դրանից հետո կարծում եմ, որ  ժամկետները կհստակեցվեն, և արդեն պարզ կլինի, թե երբ են սկսելու»,- ավագանու նիստի ժամանակ հայտնել է Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի  տնօրեն Նաիրա Թադևոսյանը։

«Հատկացնելու ենք գումարը՝ ըստ ներկայացված նախահաշվի՝ 10%-ի չափով։ Այս պահին մեզ փոխանցված նախահաշիվը կազմում է 43 մլն 500 հազար դրամ, համայնքի մասնաբաժինը կկազմի 4 մլն 350 հազար դրամ»,- զեկուցել է Գյումրիի քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։

Այս նախագծին ավագանու անդամները միաձայն կողմ են քվեարկել։ Պատկերն այլ էր հաջորդ նախագծի քննարկման ժամանակ։ Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետը ներկայացրել է ապրիլի 17-ին քաղաքում Սուրբ Զատկի տոնակատարություն անցկացնելու մասին նախագիծը, որի համար պահանջվում է 2 մլն 300 հազար դրամ։

 

Քննարկման ու թեժ բանավեճերի առիթ է դարձել միջոցառման մշակութային մասին վերաբերող նախահաշիվը։ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները պարզաբանում են պահանջել, թե ինչու է նախահաշիվը կազմվել առանց հանձնաժողովի ուսումնասիրության։

«Որևէ բան հստակ և վերջնական չէ, եթե կարող եք չափելի պարամետրերով  տեխնիկական նույնատիպ  բնութագրիչներին համապատասխան այլընտրանքային ծառայություն առաջարկել, որը կլինի ավելի մատչելի, որևէ մեկը դեմ չէ»,- պատասխանել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

 

Զատկի տոնին նվիրված միջոցառում անցկացնելու համար գումար հատկացնելու նախագծին թեև ՔՊ խմբակցության բոլոր 10 անդամները դեմ են քվեարկել, բայց նախագիծն ընդունվել է 18 կողմ ձայնով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:46 03.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

20:18 03.08.2025

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Անցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

19:50 03.08.2025

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

19:00 03.08.2025

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

18:30 03.08.2025

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...

BACK_TO_TOP