18:38 30.03.2022
2020 թվականի դեկտեմբերին Արցախի Խծաբերդ գյուղի հատվածում գերեվարված զինվորականներից 62-ը Շիրակի մարզից էին։ Հիշեցնենք, որ տղաների գերեվարումը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից հետո, հրադադարի հաստատումից մեկ ամիս անց։ Շիրակցի տղաների մի մասը տարբեր ժամանակներում վերադարձվել է հայրենիք, նրանցից 30-ը դեռ պահվում են Բաքվում։ Գերեվարվածների հայրենիք վերադարձի ուղղությամբ կատարվող աշխատանքներին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Շիրակի մարզպետի հետ հանդիպմանը։
Մարզպետ Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է գերիների վերադարձի գործընթացն արագ կազմակերպելու անհրաժեշտությունը, նաև իր մտահոգությունը հայտնել Ադրբեջանում գերիների կարգավիճակի խնդրի շուրջ․
«Մինչ օրս Ադրբեջանում պահվող 30 անձ ունենք հաստատված գերիների ցանկում, և բոլորն էլ Շիրակի մարզից են։ Այս խնդիրը շարունակում է մնալ ամենակնճռոտը մեր մարզի համար։ Ես կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել այս խնդրին, ևս մեկ անգամ ակնկալել Ձեր գործուն աջակցությունը։ Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց ձեռագիրը և, Բաքվում պատանդի կարգավիճակով գտնվող մեր տղաներին անհիմն մեղադրանքներ առաջադրելով, շարունակում են պնդել, որ իրենք այլ կարգավիճակ ունեն»։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ խնդիրն իրենց համար էլ է մտահոգիչ։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ Երևանում մշտական կապի մեջ եմ, և նա հավաստիացրել է, որ պարբերաբար իրենք անխոչընդոտ այցելում են պահվող անձանց, մեր ռազմագերիներին, և էսօր էլ ծնողների հետ շփման ժամանակ էլ կասեմ, եթե կա կոնկրետ անհրաժեշտություն, ահագնացող ինչ-որ բան, մենք փորձենք նաև Կարմիր խաչի միջոցով ապահովել այդ կապը»,- ասել է Քրիստիննե Գրիգորյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարել նաև Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ քրեական գործընթացներ իրականացնելով, որոնք ոտնահարում են և՛ մարդասիրական, և՛ միջազգային իրավունքները։ Հայաստանը կարողացել է հասնել նրան, որ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն այցելել է Բաքվում գտնվող հայ գերիներին։
«Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն Եվրոպայի խորհրդի հերթական այցի շրջանակներում էր որոշել այցելություններ կատարել նաև մեր ռազմագերիներին, այդ ժամանակ նաև կառավարությունից Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը պահանջեց այց Բաքու, ու հատկապես քրեական գործում գտնվող որոշակի ուղղորդիչ տվյալներ ունեինք, և կարծում եմ, որ էս առումով չպետք է դադարեցնել մեր ջանքերը»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասել է Քրիստիննե Գրիգորյանը։
Շիրակի մարզպետի հետ հանդիպումից հետո Մարդու իրավունքների պաշտպանը փակ հանդիպում է ունեցել գերիների հարազատների և ընտանիքների անդամների հետ։ Ներկայացրել է գերիների վերադարձի աշխատանքներում ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակազմի իրականացրած գործողությունները։
«Այս առումով մեր աշխատանքի հիմնական ուղղությունը փաստերը ներկայացնելն է մարդու իրավունքների միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և նաև դիվանագիտական առաքելություններին՝ խնդրելով ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա, որպեսզի այդ ճգնաժամը կարողանանք հաղթահարել»,- նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միջազգային իրավական հարթակներում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակին, միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ատյաններին ներկայացնում է ուսումնասիրություններ ու վերլուծություններ, որոնք նաև փաստական հիմքեր են դատական բողոքների համար։
20:46 03.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՕգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...
20:18 03.08.2025
Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանցԱնցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...
19:50 03.08.2025
Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխըԿամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...
19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-նԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...
19:00 03.08.2025
Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համարԵգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...