1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած ընտանիքների բնակապահովման ԲԳՎ ծրագիրը կմեկնարկի նաև մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.09 oC

1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած ընտանիքների բնակապահովման ԲԳՎ ծրագիրը կմեկնարկի նաև մարզերում

18:58 31.03.2022

Այս տարի բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն 1988-1992 թվականներին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած այն ընտանիքներին, որոնք մինչև հիմա չեն օգտվել պետական բնակապահովման որևէ ծրագրից։ Այն փախստականներին վերաբերող ԲԳՎ ծրագրի 4-րդ փուլն է, որը վերաբերում է նաև մարզերին։ Նախորդ 3 փուլերն իրականացվել են միայն Երևանում բնակվող փախստականների համար։ Շիրակի մարզում, 2013 թվականի փաստագրման տվյալներով, բնակարանի շահառու է համարվում 8 ընտանիք։ Վերահաշվարկից հետո հնարավոր է՝ այս թիվը փոփոխության ենթարկվի։

Դոնարա Ավագյանցն իր ընտանիքի հետ 1988 թվականին մեկ գիշերվա մեջ թաքուն երեխաների, քրոջ  ու ծնողների հետ դուրս է եկել Բաքվի բնակարանից ու մեծ դժվարություններով հասել Հայաստան, բնակություն հաստատել Լենինականում ապրող  քրոջ տանը։ Ու ամեն ինչ այստեղ սկսել են զրոյից։ Սակայն կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերի 7-ին փլվում է քրոջ բնակարանը, ու կրկին փախստական ընտանիքը մնում է անտուն։ Ժամանակավոր կացարանը երկրաշարժից հետո են տվել։

Երկհարկանի տնակում քրոջ հետ ապրում են արդեն ավելի քան 30 տարի։ Հին տնակի պատերը քայքայվել են, հատակը՝ քանդվել։ Երկրորդ հարկում ապրելն այլևս անհնար է, փտած աստիճաններով երկրորդ հարկ բարձրանալը վտանգավոր է։ Ստիպված երկու ընտանիքով առաջին հարկաբաժնում են տեղավորվել, որտեղ եղած պայմանները ևս նախանձելի չեն։

«Արդեն 30 տարի այստեղ ենք ապրում, ո՛չ տուն են տվել, ո՛չ բան, ամեն անգամ կսեն տուն կտանք ու չեն տա։ Մի անգամ տվեցին 1 սենյակ, բայց ես հրաժարվեցի, որովհետև ընտանիքս  մեծացել է, ես ինչպես տեղավորվեմ դրա մեջ»,- պատմում է Դոնարա Ավագյանցը։

2 քույրն էլ բնակարանի կարիք ունեն, ընտանիքը դարձել է բազմանդամ, բայց բնակպայմաններն ու տարածքը չեն փոխվել։ 30 տարի անց ասում են ՝ բնակապահովման պետական որևէ ծրագիր լինելու դեպքում, այս անգամ հաստատ չեն հրաժարվի, եթե, իհարկե, ընտանիքի անդամների թվին համապատասխան մակերես առաջարկվի։

1988-92 թթ․-ին Ադրբեջանից բռնի տեղահանված և Հայաստանում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդրի կարգավորմանն ուղղված պետական նոր ծրագիր է իրականացվելու։ Խոսքը բնակարաների գնման վկայագրի 4-րդ փուլի մասին է։ Առաջին 3 փուլերն իրականացվել են Երևանում, այս մեկը վերաբերում է մարզերին։ Հայաստանի Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի փոխանցմամբ՝ Շիրակի մարզի ունեցած տվյալները 2013 թվականի փաստագրման հիմքով են, ըստ որի՝ Շիրակի մարզում այս պահին ԲԳՎ-ի շահառու է համարվում 8 ընտանիք, թեև վերահաշվառման կարիք կա։

«Երբ որ մենք ծանուցենք մեր շահառուներին ծրագրի մեկնարկի մասին, արդեն կընդունենք դիմումները և պահանջվող փաստաթղթերը, միջգերատեսչական հանձնաժողովը յուրաքանչյուր 20 գործը ստանալուն պես նիստ կգումարի, որոշակի չափորոշիչներ են սահմանված, դիտարկվում է այդ չափորոշիչների համապատասխանելիությունը և արդյունքում կայացվում է որոշում ԲԳՎ տրամադրելու վերաբերյալ»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

Բնակարանային ապահովման ծրագրի այս փուլի շահառուներ են համարվելու բռնագաղթած այն ընտանիքները, որոնք ձեռք են բերել քաղաքացիություն, մշտական բնակվում են Հայաստանում, և կարևորվում է նաև այն, որ վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն 183 օր անընդմեջ անձը բնակություն հաստատած լինի Հանրապետության տարածքում, իր անունով չունենա սեփականություն, չունենա նաև օտարած սեփականություն վերջին 10 տարիների ընթացքում։ ԲԳՎ-ն իրացնելու համար շահառուն ունի մեկ տարի ժամանակ։ Գները կսահմանվեն տվյալ մարզում անշարժ գույքի շուկայի առկա կադաստրային արժեքներին համապատասխան։ Գումարը կտրամադրվի 2 փուլով։

«Առաջին կեսը նոտարական գրասենյակը փոխանցում է բնակարանը վաճառողի հաշվեհամարին, իսկ երկրորդ կեսը փոխանցում է, երբ փախստականը ազատած է լինում իր ժամանակավոր կացարանը։ 1-2 անձանց տրամադրվելու է միսենյականոց բնակարանի գումար, 3-4 անձից բաղկացած ընտանիքին՝ երկու սենյականոց, և այդպես շարունակ։ Ունենք նաև 3 և 4 սենյականոց բնակարանների հնարավորություն»,- նշում է ՀՀ Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

 

Եթե շահառուի գտած բնակարանն ունենա ավելի ցածր արժեք, քան վկայագրինն է, մնացած գումարը իրավունք ունի շահառուն տնօրինելու։ Եվ կա հակառակ տարբերակը՝ ավելի բարձր գին ունեցող բնակարանի համար հավելավճարը տալիս է շահառուն։ 2022թ. ծրագրի իրականացման համար պետբյուջեից նախատեսված է 1,4 մլրդ դրամ։ Շահառուների թիվն ամբողջ հանրապետությունում 254 է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP