20:07 01.04.2022
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը բացվեց Կոմիտասյան հնչյուններով, համատեղ կատարումը «Լիլլա» վոկալ քառյակինն էր։ Ոչ համերգային բեմում, բայց բեմական էներգետիկայով սիմֆոնիկը հրավիրյալ երաժիշտների և դիրիժորի հետ դասական երաժշտություն է մատուցում։ Երիտասարդ դիրիժորն է Գարիկ Քյուրքչյանը, ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Առաջին համագործակցությունն է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, ոգևորված է տեղի երաժիշտների արհեստավարժությամբ։ Փորձերի ընթացքում դիրիժորական աչքից չի վրիպել գյումրեցիների աշխատասիրությունը։
«Մենք բավականին բարձր մակարդակ տեսանք, օրկեստրը պոզիտիվ էր մեր գործողությունները համբերատարությամբ ընդունում էր։Պատիվ էր նման պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատելը»,- ասում է երիտասարդ դիրժորը։
Դասական երաժշտության հանճարների ստեղծագործություններն են հնչում: Բեթհովեն, Հայդն, Բրուխ: Գյումրիի սիմֆոնիկի հետ նույն բեմում է նաև դասական երաժշտության բնօրրանից՝ Գերմանիայից ժամանած ալտիստ Աշոտ Մանուկյանը: Որպես երիտասարդ ստեղծագործող, գոհունակությամբ է խոսում այսօրինակ համագործակցությունների մասին։
Դաշնամուրային երկու կատարումով Գյումրիի սիմֆոնիկի երաժշտական իմպրովիզներին միանում է դաշնակահար Տոնի Կարապետյանը։ Եկել է Ռուսաստանի Դաշնությունից, առաջին անգամ է Հայաստանում և առաջին համերգային համագործակցությունը սկսել է սիմֆոնիկի հետ։ Իր տարբերակով մշակել է «Գարնան 17 ակնթարթները» հայտնի կինոյի մեղեդին ու հեղինակային համարն անվանել է «Ծիրան»: Տոնին հայերեն չգիտի և դրա համար շատ է ափսոսում։ Իսկ Գյումրիում անբացատրելի մեղեդայնություն է գտել։
«Այս քաղաքի բնավորությունն ինձ շատ դուր եկավ, մի տեսակ ներշնչող է, տրամադրող, ինչ-որ հինավուրց շերտ կա, որ ձգում է դեպի իրեն ու ինձ որպես երաժիշտի էքսպերիմենտներ անելու»,-ասում է Տոնի Կարապետյանը։
Տպավորություններն է պատրաստվում երաժշտական ալբոմի տեսքով արտահայտել, որտեղ տեղ կգտնեն այս օրերի համագործակցության պատմությունները: Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի համար շարունակելի են հրավիրյալ երաժիշտների հետ մշակութային համագործակցության ծրագրերը։
Օտարերկրյա երաժիշտների հետ համագործակցությունը կարևորում է նվագախմբի տնօրենը։ Սոնա Հովհաննիսյանը նշում է՝ թեև սիմֆոնիկ նվագախումբը հիմնական դահլիճ չունի փորձերն անցկացնելու համար, բայց քաղաքում դասական երաժշտության պրոպագանդումը կարողանում են ապահովել։
«Մենք ցանկացած համագործակցություն ողջունում ենք։ Առաջնահերթ կարող ենք ասել որակական աճը։ Զգում ենք՝ տարբեր երաժիշտների մուտքը, իրենց հետ համատեղ աշխատանքը տալիս է մեկ այլ որակ»։
Համերգային ծրագիրն ավարտվեց ջազային մոտիվներով հագեցած երաժշտական կատարումով: Եվս մեկ համերգով հաջողվեց քաղաքում դասական երաժշտությունը հանրայնացնել: Ոչ համերգային դահլիճը հանդիսատեսի պակաս չուներ:
20:46 03.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՕգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...
20:18 03.08.2025
Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանցԱնցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...
19:50 03.08.2025
Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխըԿամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...
19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-նԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...
19:00 03.08.2025
Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համարԵգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...