19:54 01.04.2022
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների վերջին բանակցությունների արդյունքները, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի գրասենյակը։
Պետական TRT Haber հեռուստաալիքը նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցը տևել է ավելի, քան մեկ ժամ։
Ըստ տեղեկությունների՝ Էրդողանը ռուս գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների կառուցողականության վրա, ինչը «մեծացրել է խաղաղության հույսերը»։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է կողմերի դիրքորոշումներում ողջախոհության պահպանման և երկխոսության շարունակման կարևորությունը։
Էրդողանը հայտարարել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպում կազմակերպելու թուրքական կողմի պատրաստակամության մասին։
Իր հերթին, Ռուսաստանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել նախագահ Էրդողանին՝ Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հանդիպման կազմակերպման համար։
Միևնույն ժամանակ, Կրեմլի մամուլի ծառայությունն իր հայտարարության մեջ նշում է, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում հիմնարար գնահատականներ է տվել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցային գործընթացին։
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են նաև հումանիտար հարցեր՝ «հատուկ ռազմական գործողության» համատեքստում։ «Մարդասիրական հարցերը քննարկելիս Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարության աջակցության համար՝ մարտական գոտուց Թուրքիայի քաղաքացիների և առևտրային նավերի տարհանման հարցում»,- ասվում է զեկույցում։
«Նախագահները պայմանավորվել են հետագա շփումների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...