18:08 04.04.2022
Ախուրյան համայնքի ավագանու որոշմամբ՝ նորակառույց բնակելի թաղամաս տանող բարեկարգ փողոցն այսուհետև կկրի 2016-ի Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի անունը։ Նույն փողոցում 2017-ի հուլիսին Աշոտի հիշատակին բացվել է նաև հուշաքար-կոթող։ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանն ավարտելուց հետո Աշոտ Շահբազյանը զինվորական ծառայության է մեկնում Ջաբրայիլ, որտեղ էլ 23 տարեկան ավագ լեյտենանտն իր զինվորների հետ մասնակցում է ապրիլյան ռազմական գործողություններին։ Ավագ լեյտենանտը վիրավորվում է, բայց շարունակում կռվել մինչև վերջ։
2016 թվականի ապրիլի 2-ին Աշոտն իր զինվորների հետ զոհվում է Ջաբրայիլի թեժ մարտերի ժամանակ։ Նրա մարմինը հակառակորդը հայկական կողմին է փոխանցել զոհվելուց 9 օր անց։
Աշոտ Շահբազյանն ուսանողական տարիներից եղել է նաև ոսկրածուծի դոնոր, որի մասին ընտանիքն իմացել է նրա զոհվելուց հետո։
«Երբ ինքը զոհվավ, Ամերիկայից եկավ ոսկրածուծի դոնորների «Հայկական ռեեստր» կազմակերպության նախագահ Ֆրիդա Ջորդանը, ես չէի պատկերացնում՝ ինչ է ասելու։ Տվեց Աշոտիս թուղթը, շնորհակալություն հայտնեցին, որ ինքը նույնիսկ ողջ ժամանակ էր հերոս, որ դարձել էր ոսկրածուծի դոնոր»,- պատմում է Աշոտի մայրը՝ Լիանա Շահբազյանը, և նշում, որ այդ լուրն իրեն ցնցել է։
Աշոտի և իր զինվորների սխրանքների մասին իմացել են միակ փրկված զինվորից։ Ավագ լեյտենանտը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալով և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...